ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Մասնակցին` իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» N 1070-Ն որոշումը սահմանում է այն հիվանդությունների (վիճակների) ցանկը, համաձայն որի առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրված եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում բավարարվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջը:
Սակայն, աշխատանքների կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, կապված որոշմամբ սահմանած ցանկում ներառված հիվանդությունների (վիճակների) ոչ ամբողջական լինելու հետ: Նաև կան անճշտություններ, կապված ցանկում առկա ախտորոշումների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի ՀԴ-014-2013 ծածկագրերի հետ, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոհիշյալ որոշման հավելվածով սահմանած հիվանդությունների (վիճակների) ցանկը:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ` հստակեցնելով այն ախտորոշումների (վիճակների) ցանկը, որոնց առկայության դեպքում պացիենտներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների և ոլորտային մասնագետների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորվել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի հետ կապված հարաբերությունները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր», ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ կապը բացակայում է:
- Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
26.11.2021 - 11.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 6167
Տպել