Հիշել նախագիծը

««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.

  • 1-ին մասի «դիսկլամացիա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որևէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություն.».

  • «միջազգային գրանցամատյան» հասկացությունից հետո ավելացնել «ԵՏՄ պայմանագիր» և  «Միության ապրանքային նշանի հայտ» նոր հասկացությունները հետևյալ բովանդակությամբ.

«ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր, որը ստորագրվել է 2020թ. փետրվարի 3-ին.

Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը գրանցելու հայտ, որը Միության ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ է.».

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո ավելացնել նոր 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«2.1) Միության ապրանքային նշանների հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.».

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 4) կետով հետևյալ բովանդակությամբ.

«4) ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա:»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի.

  • 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) բաղկացած է կամ պարունակում է կեղծ և(կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) կամ այլ բնութագրերի վերաբերյալ հարցերում.»:

  • Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 12-րդ կետը.
  • 1-ին մասի 13-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«13) բաղկացած կամ պարունակում է՝

ա) գինիների կամ այլ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված աշխարհագրական նշում, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվում է ավելի ուշ, քան աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտը, կամ

բ) նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը,

այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ, եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ.».

  • 2-րդ մասի «2-4-րդ կետերը» բառերը փոխարինել «2-5-րդ կետերը» բառերով.
  • 2-րդ մասից հետո ավելացնել նոր 1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում:».

6) 3-րդ մասից հետո ավելացնել նոր 3.2-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 2-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 3-րդ մասի 1-ին կետում, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 26-րդ հոդվածի 6-րդ մասում, 34-րդ հոդվածի 2-րդ մասում և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հանրության» բառը համապատասխանհոլովաձևերով փոխարինել «սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
  • 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերում, 51-րդ հոդվածի 3-րդ կետում «առաջնության թվականը» բառերը փոխարինել «խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը» բառերով․
  • 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է աշխարհագրական նշման կամ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից: Այլ ապրանքների համար ներկայացված այդպիսի ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի գրանցված աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան բարի համբավի շնորհիվ.».

  • 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) սույն մասի 1-ին կետում նշված պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշանները, որոնց հայտի ներկայացման թվականը կամ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ առաջնության թվականը ավելի վաղ է՝ պայմանով, որ այդ ապրանքային նշաններին հետագայում տրամադրվելու է իրավական պահպանություն»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա փորձաքննության ընթացքում հայտատուի խնդրանքով կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ, պետական լիազոր մարմնի որոշմամբ այդ տարրերը կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի`

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:».

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի`

  • 1-ին մասում 3-րդ կետից հետո ավելացնել նոր 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«4) ապրանքային նշանի օգտագործումն այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից` միայն դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող առանձին ոչ էական տարրերով:».

  • 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից:».

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի կամ դատարան ներկայացված համապատասխան հայցի (հակընդդեմ հայցի) ներկայացման օրվան նախորդող եռամսյա ժամկետում, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ դիմում կամ դատարան հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին:».

  • 5-րդ մասից հետո ավելացնել նոր 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.


«6. Սույն հոդվածով նախատեսված դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։
7. Սույն հոդվածով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝ դիմումը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն և չեղյալ ճանաչել ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ դիմումը մերժել։
8. Սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երեք ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ (որոնց համար գրանցված է)՝ յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով:».

  • 7-րդ մասում «ձևակերպման» բառից հետո ավելացնել «, ներկայացման» բառը:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ դրանց մի մասի» բառերը:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի՝

  • վերնագրում և ամբողջ հոդվածում «հայտարարումը» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ճանաչումը» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
  • 1-ին մասում «դատարան» բառից առաջ լրացնել «բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում բողոքարկման խորհրդի որոշման կամ» բառերով.
  • 1-ին մասի 1-ին կետում «հաշված` հինգ տարի» բառերը փոխարինել «հաշված` երեք տարի» բառերով, իսկ «նախորդող հինգ տարի» բառերը՝ «նախորդող երեք տարի» բառերով:
  • 1-ին մասի 1-ին կետում «հայցը» բառերից առաջ լրացնել «բողոքարկման խորհուրդ դիմում կամ դատարան» բառերը:
  • 1-ին մասի 3-րդ կետում «բնույթի» բառը փոխարինել «տեսակի» բառով, իսկ «ծագման» բառից հետո ավելացնել «,ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի)» բառերը.
  • 3-րդ մասում «ուժով» բառը փոխարինել «հիման վրա» բառերով.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։»:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է այդ մասին բողոքարկման խորհուրդ դիմումը կամ  հայցը կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու թվականից: Կողմերից մեկի դիմումի հիման վրա բողոքարկման խորհուրդը կամ դատարանը կարող է սահմանել ավելի վաղ թվական, երբ ծագել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերից որևէ մեկը։

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «իրավատիրոջ» բառից հետո լրացնել «(հայտատուի)» բառը.
  • 6-րդ մասում «բնույթի» բառը փոխարինել «տեսակի» բառով, «ծագման» բառից հետո ավելացնել «, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի)».։
  • 9-րդ մասից հետո ավելացնել նոր 10-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն հոդվածում նշված դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «կողմից» բառից հետո ավելացնել «(3 օրինակից, առնվազն մեկը բնօրինակ)» բառերը:

Հոդված 15. Օրենքի 40-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «գրավոր» բառից հետո լրացնել «(տպագիր)» բառը, իսկ «եղանակով» բառը փոխարինել «համակարգի միջոցով» բառերով, «իր ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրան տալով պատշաճ ձևակերպված լիազորագիր» արտահայտությամբ․
  • 1-ին մասից հետո ավելացնել նոր 1.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրքը վճարելու գործողությունների: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:

  • 2-րդ մասում «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող» արտահայտությամբ, «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «,եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» արտահայտությամբ․
  • 2-րդ մասից հետո ավելացնել 2.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված երկամսյա ժամկետում արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի լիազորագիրը չներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և այդ մասին ծանուցում հայտատուին:».

  • 5-րդ մասում «և ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման և քննարկման» բառերով:

Հոդված 16. Օրենքի 43-րդ հոդված 7-րդ մասում «հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում:» բառերը փոխարինել «չեն ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը:» բառերով:

Հոդված 17. Օրենքի 45-րդ հոդվածում`

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան դիտողության կամ առարկության ստացման կապակցությամբ: Յուրաքանչյուր դիտողությամբ կամ առարկությամբ պայմանավորված նշված ժամկետի կասեցման սկիզբ համարվում է դրա՝ հայտատուի կողմից ստանալու թվականը, իսկ ավարտը՝ հայտատուի նկատառումները ստանալու թվականը` սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետը լրանալը:»․

  • 5-րդ մասից հետո ավելացնել նոր 5․1-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

 «5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա հայտատուների միջև կնքված համաձայնագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար, նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որևէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով։

Այդ մասին լիազոր մարմնի ծանուցագիրը ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետկանչված։»։

  • 7-րդ մասում հանել «տարբերակիչ հատկություն չունեն և» բառերը, իսկ «կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ» բառերը փոխարինել «ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա» բառերով.
  • 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում՝

«1) հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է ընդունում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, կամ՝

 2) հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին,

ապա պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, կամ հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ հայտարարություն է  ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում  ապրանքային նշանը մասնակի գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».

  • 12-րդ մասից հետո ավելացնել նոր 12.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«12.1.  Կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի քննարկումը և դրա արդյունքներով համապատասխան որոշում կայացնելը կարող է կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող ավելի վաղ ապրանքային նշանի կամ արդյունաբերական դիզայնի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը: Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:».

  • 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին ծանուցելու հնարավոր մերժման մասին: Ծանուցումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:»:

Հոդված 18. Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասում «վեցամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով։

Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասում «դատարանի» բառից առաջ ավելացնել «բողոքարկման խորհրդի կամ» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 51-րդ հոդվածի`

  • 1-ին մասի 1-ին կետում «գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.
  • 1-ին մասի 2-րդ կետում «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով:

Հոդված 21. Օրենքի 52-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 1-ին կետում «ազգանվան» բառից հետո լրացնել «, կամ անվանման» բառերը.
  • 1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ ապրանքային նշանի իրավատիրոջ» բառերը.
  • 8-րդ մասից հետո ավելացնել նոր 9-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված փոփոխությունների մասին պետական լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում հետագայում ներկայացված հայտերի կամ դիմումների քննարկման արդյունքում նման փոփոխությունների առկայության ի հայտ գալու դեպքում ծանուցվում է հայտատուին կամ դիմումատուին: Ծանուցման ստացման օրվանից երկամսյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել դիմում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է կամ դիմումները համարվում են հետ կանչված:»:

Հոդված 22. Օրենքի 53-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 1-ին կետում «դատարանի» բառից առաջ լրացնել «բողոքարկման խորհրդի որոշմամբ կամ» բառերը, «գրանցումը» բառից հետո լրացնել «համապատասխանաբար» բառը.
  2. 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) բողոքարկման խորհրդի ուժի մեջ մտած որոշումը կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ ապրանքային նշանի գրանցումը համապատասխանաբար չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին.»:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 3-րդ կետի բ) ենթակետից հանել «կատարված» բառը.
  • ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետի ժբ) և իբ) ենթակետերը.
  • 1-ին մասի 4-րդ կետի ա) և բ) ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա)

ապրանքային նշանի հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

 

        30

բ)

ապրանքային նշանի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

 

40

15».

  • 1-ին մասի 4-րդ կետի գ) ենթակետում «համար» բառից հետո ավելացնել «(յուրաքանչյուրի համար)» բառերը:
  • 1-ին մասի 4-րդ կետի ժա) ենթակետում «գրանցման» բառից հետո ավելացնել «և վկայագիր տրամադրելու» բառերը.
  • 1-ին մասի 4-րդ կետի իա) ենթակետում «զատելու» բառից հետո ավելացնել «և վկայագիր տրամադրելու» բառերը.

7) 1-ին մասի 4-րդ կետի իբ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իբ)

ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար

 

30       

 

8) 1-ին մասի 4-րդ կետի իդ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար

արագացված ընթացակարգով որոնում անցկացնելու համար

մեկ սեփականատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար

   

 

 

 

 

 

 

 

20

40

 

60».

 

9) 1-ին մասի 4-րդ կետում ավելացնել իզ)-լթ) նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«իզ)

Եվրասիական տնտեսական միության  ապրանքային և սպասարկման նշանների հայտ (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) ներկայացնելու համար

 

 

35

իէ)

Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար

51

իը)

Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար

 

 

15

իթ)

Որպես Միության ապրանքային (կոլեկտիվ) նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ԱԾՄԴ-ի մեկից - երեք դասերի համար)  (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

 

102

 

11

իլ)

Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար

 

25

լ)

Միության ապրանքային նշանի հայտը միության կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպելու համար

 

25

լա)

Միության կոլեկտիվ նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար

 

51

լբ)

Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար

 

51

լգ)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի հայտում փոփոխություն կատարելու համար

 

20

լդ)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և նկատառումներ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար

 

 

 

15

լե)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար

 

76

լզ)

Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար

 

25

լէ)

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցում

 

 

76

լը)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

180

լթ)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6-ամսյա ժամկետ տրամադրելու համար

 

 

 

76

լժ)

ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար բողոքարկման խորհուրդ դիմում ներկայացնելու համար

 

50».

 

10) 1-ին մասի 5-րդ կետում ավելացնել ժբ)-ժը) նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«ժբ)

Միության ապրանքի ծագման տեղանվան  գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու և հայտարարված անվանման փորձաքննություն անցկացնելու համար

 

 

102

ժգ)

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման  հայտում փոփոխություն կատարելու համար

 

 

20

ժդ)

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը գրանցելու համար

 

102

ժե)

Միության ապրանքի ծագման տեղանվան միասնական գրանցամատյանի տվյալներում փոփոխություն կատարելու համար

 

25

ժզ)

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

180

ժէ)

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացմանը լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար

 

 

76

ժը)

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար (վերաբերում է այն ապրանքի ծագման տեղանուններին, որոնք գրանցված են մինչև 2020 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միություն ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելը) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

 

 

 

 

51».

11) 8-րդ կետի զ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «զ)

արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննության դիմում ներկայացնելու և քննությունն ընդունելու համար

»20».

8-րդ կետի թ) ենթակետում «զիջման» բառը փոխարինել «իրավունքի փոխանցման» բառերով:

12) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի ժ) և ժա) ենթակետերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

 

 

  • Քննարկվել է

    25.11.2021 - 10.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5124

Տպել

Առաջարկներ`

Վանիկ Մարգարյան

29.11.2021

Նախագծով առաջարկվում է առավել մանրամասն կարգավորել հայտատուի ներկայացուցչի կողմից տրվող լիազորագրի ներկայացման հարցերը՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում 1-ին մասից հետո լրացնելով նոր՝ 1.1 մասը: Գտնում ենք, որ ապրանքային նշանների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելիս առնվազն արտոնագրային հավատարմատարների համար պետք է բավարար լինի լիազորագրի լուսապատճենը (սկանը) ներկայացնելը, քանի որ ներկայումս պրակտիկայում էլեկտնորային եղանակով հայտի տալը արդյունավետ չէ և գրասենյակը բոլոր դեպքերում ծանուցում է հայտատուի ներկայացուցչին՝ պահանջելով լիազորագրի բնօրինակ: Նման պայմաններում արտոնագրային հավատարմատարները, ունենալով պատասխանատվություն իրենց կարգավիճակից ելնելով և ստանալով արտոնագրային հավատարմատարի վկակական՝ պետք է նվազագույն վստահության արժանանան և վերջիններիս կողմից լրազորագրի լուսապատճենի ներկայացումը պետք է համարվի բավարար: Հնարավոր ռիսկերը կարող են կառավարվել իրականությանը չհամապատասխանող լիազորագրով գործողություն կատարած հավատարմատարներին վկայագրից զրկելու միջոցով, ինչը կարող է զսպող միջոց լինել հնարավոր չարահաշումների համար: Ամեն դեպքում, չարահաշումների վտանգը տվյալ դեպքում մեծ չէ, քանի որ հայտով հայտատուի համար առաջանում են բացառապես իրավունքներ, այլ ոչ թե պարտականություններ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում եմ օրենքի 40-րդ հոդվածում լրացվող 1.1 կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Արտոնագրային հավատարմատերների կողմից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվող հայտերին կցվում է լիազորագրի էլեկտրոնային տարբերակը (լուսապատճենը) և լիազորագիրը համարվում է պաշտաճ ներկայացված:»

Վանիկ Մարգարյան

29.11.2021

Գործող օրենքի համաձայն հայտում չեն նշվում հայտատուի նույնականացնող տվյալները, մասնավորապես անձը հաստատող փաստաթղթի կամ գրանցման համարի տվյալները, ինչը պրակտիկայում որոշակի խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ նույն իրավատիրոջ կողմից հայտ ներկայացնելու դեպքում, երբ իրավատիրոջ որևէ տվյալ փոփոխվել է (անվանում կամ հասցե), ապա գրասենյակը նույն անձին պատկանող ավելի վաղ ապրանքային նշանը հակադրում է նոր հայտին: Այս պայմաններում իրավատերը ստիպված է գրանցել կատարված փոփոխությունները նախորդ ապրանքային նշանի համար, որից հետո միայն հակադրման խնդիրը վերանում է: Այս պայմաններում գտնում ենք, որ իրավատիրոջ մեկ այլ գրանցում չի կարող խոչընդոտ հանդիսանալ նոր հայտով գրանցման համար և օրենքով չի կարող նախատեսվել պարտականություն իրավատիրոջ համար՝ փոփոխել նախորդ գրանցումը և կատարել ծախսեր, քանի որ իրավետերը հնարավոր է այլևս հետաքրքրված չլինի նախորդ գրանցմամբ, հետևապես նախորդ գրանցումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նոր հայտի գրանցման համար: Անձի նույնականացնող տվյալների հաշվառումը և գրանցումը՝ հայտը տալուց պարտադիր նշում կատարելու միջոցով, կբացառի այս ռիսկը և գրասենյակը կկարողանա նույնականացնել նույն իրավատիրոջը/հայտատուին՝ խուսափելով լրացուցիչ չհիմնավորված վարչարարությունից և նույն անձին պատկանող նշանները նոր հայտով հակադրելուց: Բացի այդ, այս նույն խնդիրը արդիական է նաև հենց նույն անվանման, հասցեի կամ այլ տվյալների փոփոխության գրանցման դեպքում, որի ժամանակ նույնականացնող տվյալ ունենալու դեպքում գործակալությունը կարող է համոզված լինել, որ փոփոծված տվյալները կամ փաստաթղթերը վերաբերում են հենց իրավատիրոջը՝ հիմք ընդունելով նույնականացնող փաստաթղթի կամ գրանցման չփոփոխվող համարը: Նշվածի հաշվառմամբ առաջարկում եմ «Ապրանքային նշանի մասին» ՀՀ օրենքում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կատարել փոփոխություններ՝ պարտադիր սահմանելով հայտում կամ գրանցման հետ կապված այլ դիմումներում նշել անձը նույնականացնող փաստաթղթի տվյալ, մասնավորապես՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաղթղի, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական գրանցման համար: Այս նույն կարգավորումը գործում է նաև դատարան ներկայացվող հայցադիմումների համար և այս պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով:

Վանիկ Մարգարյան

29.11.2021

Նախագծի համաձայն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ մասից հետո ավելացվում է նոր 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր, սակայն 7-րդ և 8-րդ մասերը նշված չեն նախագծում, հավանաբար առկա է վրիպակ և 6-րդ մասի հետո առկա 1-ին և 2-րդ մասերը պետք է լինեն համապատասխանաբար 7 և 8: Այս համատեքսում, ինչ վերաբերում է 6-րդ (նախագծում համարակալված է 2) մասին, ապա դրանով բողոքարկման խորհդի որոշման համար սահմանվում է ուժի մեջ մտնելու ժամկետ՝ կայացման պահից երեք ամիս հետո, որի ընթացքում այդ որոշումը կարող է բողոքարկվել, ինչը հակասության մեջ է վարչական ակտերի համար «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված բողոքարկման երկամսյա ժամկետի հետ և անհասկանալի է նման տարբերակված մոտեցման անհրաժեշտությունը: Առաջարկում եմ լրացվող այս մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8. Սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երկու ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը:»:

Տեսնել ավելին