«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2021 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1 . Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման՝
- N 1 հավելվածի 39-րդ կետը «բանկին» բառից հետո լրացնել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
- N 1 հավելվածի 40-րդ կետը «բանկային հաշվին» բառերից հետո լրացնել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
- N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պայմանագրի գինը
Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար:»
- N 4 հավելվածի՝
ա․3-րդ կետի 1-ին ենթակետում «կենսաթոշակառուին իր» բառերը փոխարինել «կատարողը կենսաթոշակառուի» բառերով, իսկ «եղանակով վճարելու» բառերը փոխարինել «եղանակով կենսաթոշակառուին վճարելու» բառերով․
բ․ 12-րդ կետի 6-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի, բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (տուն-ինտերնատում (ծերանոցում)) ապրող կենսաթոշակառուների, բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցել կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է կենսաթոշակառուն)։ Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուներին նրանց Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարվում են անվճար․»․
բ․14-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «, իսկ գյուղական բնակավայրերում՝ կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար» բառերով.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝
- N 3 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար:».
- N 4 հավելվածի 11-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «, իսկ գյուղական բնակավայրերում՝ ծնողին տրամադրված նպաստի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար» բառերով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
25.11.2021 - 10.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4220
Տպել