Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մշակած որոշման նախագծով առաջարկվող՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ կանոններ) կատարվելիք փոփոխությունը պայմանավորված է ջրային կոմիտեի (վարձատու), «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (վարձակալ) և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին №24 համաձայնագրով: Մասնավորապես, ելնելով վարձատուի կողմից խմելու ջրի ոլորտում կատարվելիք կապիտալ ներդրումների ուշացումների փաստից, համաձայնագրի 10-րդ կետով հանձնաժողովին առաջարկվել է կանոնների 66-րդ կետով սահմանված՝ մատակարարի կողմից բոլոր բաժանորդներին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջը համաձայնագրի 5-րդ հավելվածով ամրագրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի թվով 20 գոտիների համար ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 93-րդ կետով ամրագրված է, որ կանոնների 66-րդ կետով սահմանված՝ մատակարարի կողմից բոլոր բաժանորդներին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջը վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների համար ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը կանոնների 66-րդ կետով սահմանված՝ մատակարարի կողմից բոլոր բաժանորդներին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը վարձակալության պայմանագրով ամրագրված ժամկետի հետ համապատասխանեցնելն է:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կանոնների 66-րդ կետով սահմանված՝ մատակարարի կողմից բոլոր բաժանորդներին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը կհամապատասխանեցվի վարձակալության պայմանագրով ամրագրված ժամկետի հետ:

  • Քննարկվել է

    25.11.2021 - 10.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5904

Տպել