Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 02.12.2021 14:21:44 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով որևէ խոսք չկա, որ այդ ծառայությունների համար անհրաժեշտ է որևէ վճար կամ տուրք սահմանել: Ավելին, տեղեկանքում գրված է, որ մաքսային փորձաքննություն իրականացվում է մաքսային մարմիններին վերապահված խնդիրների լուծման համար: Հետևաբար, ստացվում է, որ իրենք իրենց համար ծառայություն են մատուցելու, բայց չգիտես ինչու գումարը նախատեսում են գանձել ներմուծողից պետական տուրքի տեսքով: Հարց է առաջանում ինչով են տարբերվելու այդ ծառայությունները մաքսային հսկողություն իրականացնող՝ մաքսային մարմիններին վերապահված այլ գործառույթներից, որոնց համար պետական տուրք չի գանձվում