«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված է մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը:
Հաշվի առնելով, որ շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ցանցերի զարգացման համար անհրաժեշտ 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների 703-733ՄՀց և 758-788 հատվածներն առանձնացվել են առևտրային նպատակով տրամադրելու համար, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը, այն լրացնելով 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 703-733ՄՀց և 758-788 հատվածներով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը լրացնել 703-733ՄՀց և 758-788 ռադիոհաճախականությունների հատվածներով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
- Ակնկալվող արդյունքը
Հաշվի առնելով վերոգրյալը, հեռահաղորդակցության շուկայում 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի նկատմամբ առկա հետաքրքրվածությունը՝ 703-733ՄՀց և 758-788ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի և միջազգային միտումներին համահունչ հեռահաղոր-դակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաև կապահովի ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր։
-
Քննարկվել է
18.11.2021 - 05.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4207
Տպել