ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի
թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ պարբերություններից, 3-րդ պարբերության 6-րդ կետից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածից, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածից, ՀՀ կառավարության՝ «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 9-ի /48-րդ էջ/ 9․4․1 թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ․ օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանից։
Միջոցառման գլխավոր նպատակն է սովորողի ներառականությունն ու կրթության իրացումն ապահովելը, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:
1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածամամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ապահովելու հավասարապես որակյալ կրթություն ՀՀ դպրոցների բոլոր աշակերտների համար՝ ակտիվացնելու միջդպրոցական համագործակցությունը, լրացնելու մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:
Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է առաջացնում որևէ առարկայի ուսուցչի ֆիզիկական բացակայությունը։ Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է, այլ նաև քաղաքային. ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև երևանյան դպրոցների տնօրենները։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Երեխայի լավագույն շահից ելնելով և սովորողի հավասար կրթություն ստանալու իրավունքը հաշվի առնելով, ինչպես նաև ՀՀ մարզերի համաչափ զարգացման կարևորությունից ելնելով՝ ներդրված էլեկտրոնային ուսուցման համակարգը հնարավոր կդարձնի առարկայական ուսուցչի բացը լրացնել մենթոր դպրոցների մասնագետների կողմից վարած դասերի միջոցով, որի շնորհիվ հավասարաչափ, հասանելի կրթություն ապահովելուն զուգահեռ, նախադրյալներ կստեղծվեն մարզային համայնքներում սովորողնրի առաջադիմության բարձր ցուցանիշների ապահովման համար։
Երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Դպրոցները կունենան ուսումնամեթոդական պաշարների հարստացման, օժտված երեխաների բացահայտման և մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու հնարավորություն:
Մենթոր դպրոցների միջոցով առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում տվյալ առարկայի էլեկտրոնային ուսուցման արդյունքում հնարավոր կդառնա հավասարապես որակյալ կրթություն ապահովել նշված դպրոցներում՝ աշակերտների կրթական կարիքների բավարարման միջոցով, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքների զարգացման:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաների առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:
Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավադվող ուսումնական հաստատության առարկայի թափուր տեղը մրցութային կագով համալրվելու դեպքում հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Մենթոր դպրոցների ուսուցչի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ:
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 15-ի N 396-ն հրամանում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում: