Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1753-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Առկա իրավիճակը և կարգավորման ենթակա խնդիրը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ հաստատված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության մեջ նախատեսված է հասարակական-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ և մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին, և ըստ այդմ, «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակում ներառված է Աշխատանքային օրենսգրքի և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի վերանայման, փոփոխությունների ներկայացման և ընդունման գործողությունը։ Վերոնշյալ ռազմավարության մեջ նշվում է նաև գործուն արհեստակցական միությունների առկայության կարևորության մասին, և գործողությունների շրջանակում ներառված է նաև Արհմիությունների մասին օրենքի լրամշակման և ընդունման գործողությունը։
Աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները պարզեցնելու և բարելավելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու պահանջ նախատեսված է նաև ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշում)։ ՀՀ կառավարության ծրագրում նախատեսված է նաև աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը ընդլայնելու, արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը վերանայելու, բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները վերանայելու մասին։ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված դրույթներին համապատասխան էլ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում առաջարկվել է ներառել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (վերջինիս համար ժամկետ է նախատեսվում 2022 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակը), ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (վերջինիս համար ժամկետ է նախատեսվում 2022 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը) ՀՀ օրենքների նախագծերի մշակման և Վարչապետի աշխատակազմ ներկայացնելու միջոցառումները։
Ըստ այդմ, «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության և վերջինիս գործողությունների շրջանակով նախատեսված գործողությունները բովանդակությամբ և ժամկետներով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում նախատեսվող համանման միջոցառումներին ու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից և վերջինիս գործողությունների շրջանակից հանել «ՆՊԱՏԱԿ 3.» բաժնի «Խնդիր 3.» ենթաբաժնի «Գործողություն 3.3.»-ը և «Գործողություն 3.4.»-ը հետևյալ հիմնավորմամբ՝
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող պաշտպանության համակարգի զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները՝ առաջնագծում մարտական հերթապահության մեջ չընդգրկված զորամասերում ժամկետային զինծառայողների զբաղվածության աջակցության, զորամասերում տեղեկատվախորհրդատվական կետերի ստեղծման, զորացրված զինծառայողների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներն առաջարկվում է ներառել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող «Զբաղվածության խթանման 2022-2026 թթ. ռազմավարության» մեջ՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության և վերջինիս գործողությունների շրջանակով նախատեսված համանման գործողությունները բովանդակությամբ և ժամկետներով համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում նախատեսվող միջոցառումներին ու ժամկետներին, ինչպես նաև «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից և վերջինիս գործողությունների շրջանակից հանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել «Զբաղվածության խթանման 2022-2026 թթ. ռազմավարության» շրջանակներում։
Միաժամանակ հարկ է նկատել, որ «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակով նախատեսվող գործողությունները վերջնարդյունքում ենթադրում են համապատասխան փոփոխությունների արդեն ընդունված լինելը, իսկ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում ներառվող միջոցառումները նախատեսում են համապատասխան նախագծերի ներկայացում Վարչապետի աշխատակազմ։ Ուստի, նախագծով «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակով նախատեսվող համանման գործողությունների ժամկետները նախատեսվում է սահմանել հաշվի առնելով այդ հանգամանքը։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին, ընդլայնվելու է նաև աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը, վերանայվելու է արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով վերանայվելու են գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ հաստատված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության և վերջինիս գործողությունների շրջանակով նախատեսված գործողությունները բովանդակությամբ և ժամկետներով համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում նախատեսվող համանման միջոցառումներին ու ժամկետներին, ինչպես նաև «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից և վերջինիս գործողությունների շրջանակից հանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող «Զբաղվածության խթանման 2022-2026 թթ. ռազմավարության» շրջանակներում։
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:
-
Քննարկվել է
12.11.2021 - 29.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4391
Տպել