Լրամշակման փուլում է
««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հարկային մարմնի կամ դրա ստորաբաժանման վերակազմակերպման կամ այլ կառուցվածքային փոփոխության (այդ թվում՝ նոր ստորաբաժանման ստեղծման) դեպքում վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման (այսուհետ՝ Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանում) հարկային ծառայության թափուր պաշտոններում այլ ստորաբաժանումներից տեղափոխում կարող է իրականացվել միայն սույն օրենքի 26.4-րդ հոդվածով նախատեսված հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ուսումնական կենտրոնի կողմից համապատասխան հավաստագիր ստացած հարկային ծառայողներից։»։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ և 1.2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը։
2) լրացնել նոր 1.1-րդ և 1.2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․
«1.1. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի պայմաններին բավարարող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ընդգրկվել են սույն օրենքի 26.5-րդ հոդվածով նախատեսված հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում։
1.2. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանումում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում դրանք համալրվում են սույն օրենքի 26.5-րդ հոդվածով նախատեսված հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանցից սույն օրենքի 3.1-րդ գլխով սահմանված կարգով։։»
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝
- 3-րդ ենթակետում «աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3.1-րդ կետով նախատեսված առաջատար պաշտոնների» բառերը.
- Լրացնել նոր 3.1-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«3.1) Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում.»։
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «արդյունքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը.
- Լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«4. Սույն հոդվածով նախատեսված մրցույթի պահանջը չի տարածվում Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոններում նշանակումների կատարման հետ կապված հարաբերությունների վրա, որոնք կարգավորվում են սույն օրենսգրքի 3.1-րդ գլխով։»։
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «մրցույթի արդյունքներով» բառերը հանել։
Հոդված 6. Օրենքի 19.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 19.1. |
Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը |
- Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
- Հարկային ծառայողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 26.7-րդ հոդվածով սահմանված կարգով։»։
Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 3.1-րդ գլխով հետևյալ բովանդակությամբ․
«ԳԼՈՒԽ 3.1.
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ՆՇՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 26.2. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոնների նշանակման պայմանները
- Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկայինծառայության պաշտոն (այդ թվում՝ նշված ստորաբաժանումում թափուր պաշտոն առաջանալու դեպքում) զբաղեցնելու իրավունք ունեն սույն գլխով նախատեսված հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած և հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք։
Հոդված 26.3. Ուսումնական կենտրոնը
- Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնը (այսուհետ` Ուսումնական կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
- Ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
- Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.
2) Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.
3) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
4) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
- Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 26.4. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումը ուսումնական կենտրոնում
1․ Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար հարկային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։
- Ընդունելության կարգը, այդ թվում՝ թեստավորման և հարցազրույցի անցկացման կարգը, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը, ընդունելության հայտարարության հրապարակման կարգը, ընդունելության արդյունքների ամփոփման, այդ թվում՝ թեստավորման և հարցազրույցի փուլերի կշիռները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։
- Ընդունելության հայտարարությունը պետք է պարունակի hետևյալ տվյալները․
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը․
3) ընդունելության տեղերի քանակը։
- Ընդունելության տեղերի քանակը սահմանվում է վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հաստիքների քանակից տասը տոկոս ավելի չափով։
- Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:
- Թեստավորման պահանջները, այդ թվում՝ թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։
- Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք։
- Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորած հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ։
- Հարցազրույցի կազմակերպման համար ձեվավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնվում ընդունելության հարցազրույթի փուլը հաղթահարած մասնակցին որոշելու համար:
- Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում կրթական ծրագրի բովանդակությունը, ըստ պաշտոնների խմբերի դասընթացի տևողությունը, դասընթացի ընթացում միջանկյալ քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովների կազմավորման կարգը, դասընթացի գործնական մասի բովանդակությանը ներկայացվող պահանջները, և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։ Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։
- Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր։
Հոդված 26.5. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակը
- Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու և ցուցակների վարման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։
- Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով:
Հոդված 26.6. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոնին նշանակումը
- Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկայինծառայության պաշտոնին նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից հարցազրույցի միջոցով։
- Հարցազրույցի հրավիրում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված,հարկայինծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին բավարարող ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք: Եթե սույն կետի պահանջներին բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք։
- Հարցազրույցի անցկացման նպատակով ձեվավորվում է հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկականի ներկայացուցիչ։
- Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:
- Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:
- Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։
Հոդված 26.7. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող հարկային ծառայողների վերապատրաստումը
- Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկայինծառայության պաշտոններ զբաղեցնող բոլոր ծառայողները ենթակա են կառավարության սահմանված կարգով պարտադիր վերապատրաստման հարկային մարմնի ուսումնական կենտրոնում 3 տարին մեկ անգամ։
- Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները տարանջատվում են ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի։
- Վերապատրաստման ծրագիրը պետք է պարունակի վարքագծի կանոններին, բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի։
- Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։»։
»։
Հոդված 8. Օրենքի 25.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 25․1. |
Հարկային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ |
- Համապատասխան մարմնի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության դեպքումհարկայինծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
1) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը․
2) հարկային ծառայողի պատրաստման դասընթացին չմասնակցելը․
3) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքում հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը․
4) վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոնի սույն օրենքի 26.6-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակելը
5) հաստիքների կրճատումը։
- Հարկային մարմնի կամ դրա ստորաբաժանման վերակազմակերպման կամ այլ կառուցվածքային փոփոխության (այդ թվում՝ նոր ստորաբաժանման ստեղծման) դեպքում վերակազմակերպվող (կամ լուծարվող) ստորաբաժանման հարկայինծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։»։
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սույն օրենքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.»։
Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 12-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«12) վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար կազմակերվող հարկային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցությունը սույն օրենքի 26.4-րդ հոդվածով սահմանված կարգով:»։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Մաքսային մարմնի կամ դրա ստորաբաժանման վերակազմակերպման կամ այլ կառուցվածքային փոփոխության (այդ թվում՝ նոր ստորաբաժանման ստեղծման) դեպքում վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման (այսուհետ՝ Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանում) մաքսային ծառայության թափուր պաշտոններում այլ մաքսային մարմիններից կամ մաքսային մարմինների այլ ստորաբաժանումներից տեղափոխում կարող է իրականացվել միայն սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ուսումնական կենտրոնի կողմից համապատասխան հավաստագիր ստացած մաքսային ծառայողներից։»։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ և 1.2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը։
2) լրացնել նոր 1.1-րդ և 1.2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․
«1.1. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի պայմաններին բավարարող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ընդգրկվել են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում։
1.2. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանումում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում դրանք համալրվում են սույն օրենքի 17.4-րդ հոդվածով նախատեսված մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանցից։»
3) լրացնել նոր 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«5. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոնում նշանակումը (այդ թվում՝ թափուր պաշտոններ առաջանալու դեպքում դրանց համալրումն) իրականացվում է սույն օրենքի 2.1-րդ գլխով սահմանված կարգով։»։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝
- 3-րդ ենթակետում «աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3.1-րդ կետով նախատեսված առաջատար պաշտոնների» բառերը.
- Լրացնել նոր 3.1-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«3.1) Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում.»։
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «արդյունքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը.
- Լրացնել նոր 3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«3. Սույն հոդվածով նախատեսված մրցույթի պահանջը չի տարածվում Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոններում նշանակումների կատարման հետ կապված հարաբերությունների վրա, որոնք կարգավորվում են սույն օրենքի 2.1-րդ գլխով։»։
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «մրցույթի արդյունքներով» բառերը հանել։
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 15. |
Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը և վերապատրաստումը |
- Մաքսայինծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
- Մաքսայաին ծառայողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 17.6-րդ հոդվածով սահմանված կարգով։»։
Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 2.1-րդ գլխով հետևյալ բովանդակությամբ․
ԳԼՈՒԽ 2.1.
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ՆՇՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 17.1. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոնների նշանակման պայմանները
- Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսայինծառայության պաշտոն (այդ թվում՝ նշված ստորաբաժանումում թափուր պաշտոն առաջանալու դեպքում) զբաղեցնելու իրավունք ունեն սույն գլխով նախատեսված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած և մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք։
Հոդված 17.2. Ուսումնական կենտրոնը
- Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը (այսուհետ` Ուսումնական կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
- Ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
- Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.
2) Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.
3) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
4) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
- Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 17.3. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումը ուսումնական կենտրոնում
1․ Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մաքսային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։
- Ընդունելության կարգը, այդ թվում՝ թեստավորման և հարցազրույցի անցկացման կարգը, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը, ընդունելության հայտարարության հրապարակման կարգը, ընդունելության արդյունքների ամփոփման, այդ թվում՝ թեստավորման և հարցազրույցի փուլերի կշիռները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։
- Ընդունելության հայտարարությունը պետք է պարունակի hետևյալ տվյալները․
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը․
3) ընդունելության տեղերի քանակը։
- Ընդունելության տեղերի քանակը սահմանվում է վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման հաստիքների քանակից տասը տոկոս ավելի չափով։
- Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:
- Թեստավորման պահանջները, այդ թվում՝ թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։
- Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք։
- Հարցազրույցն անցկացնում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորած հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ։
- Հարցազրույցից կազմակերպման համար ձեվավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնվում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցին որոշելու համար:
- Մաքսային ծառայողի պատրաստման դաստնթացի կազմակերպման կարգը, այդ թվում կրթական ծրագրի բովանդակությունը, ըստ պաշտոնների խմբերի դասընթացի տևողությունը, դասընթացի ընթացքում միջանկյալ քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովների կազմավորման կարգը, դասընթացի գործնական մասի բովանդակությանը ներկայացվող պահանջները, և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։ Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։
- Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր։
Հոդված 17.4. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակը
- Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու և ցուցակների վարման կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։
- Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով:
Հոդված 17.5. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոնին նշանակումը
- Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսայինծառայության պաշտոնին նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից հարցազրույցի միջոցով։
- Հարցազրույցի հրավիրում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված,մաքսայինծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին բավարարող ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք: Եթե սույն կետի պահանջներին բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք։
- Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ։
- Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:
- Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:
- Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։
Հոդված 17.6. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողների վերապատրաստումը
- Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսայինծառայության պաշտոններ զբաղեցնող բոլոր ծառայողները ենթակա են կառավարության սահմանված կարգով պարտադիր վերապատրաստման մաքսային մարմնի ուսումնական կենտրոնում 3 տարին մեկ անգամ։
- Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները տարանջատվում են ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի։
- Վերապատրաստման ծրագիրը պետք է պարունակի վարքագծի կանոններին, բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի։
- Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։»։
Հոդված 8. Օրենքի 22.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 22․1. |
Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ |
- Համապատասխան մարմնի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության դեպքումմաքսայինծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
1) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը․
2) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին չմասնակցելը․
3) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքում մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը․
4) վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոնի սույն օրենքի 17.5-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակելը․
5) հաստիքի կրճատումը։
- Մաքսային մարմնի կամ դրա ստորաբաժանման վերակազմակերպման կամ այլ կառուցվածքային փոփոխության (այդ թվում՝ նոր ստորաբաժանման ստեղծման) դեպքում վերակազմակերպվող (կամ լուծարվող) ստորաբաժանման մաքսայինծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 12-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«12) վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար կազմակերվող մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցությունը սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված կարգով։»
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել 1.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«1.1. Վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոններում ծառայողական տեղափոխում կարող է իրականացվել միայն մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ստացած մաքսային ծառայողներից։»։
Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«4.1) սույն օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը»։
Հոդված 12. Օրենքի 51-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 1-ին կետում «4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-րդ կետերով» բառերով.
- 2-րդ մասի՝
ա․ առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը։»․
բ․ երկրորդ պարբերություն լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
6) հանրային ծառայության պաշտոնում նշանակվելը։
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
10.11.2021 - 25.11.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4829
Տպել