ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Արման Աշոտի Աթանեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Արման Աշոտի Աթանեսյանը (ծնվ.՝ 01.07.1995թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Ջուղայի փող․ 4շ. 40 բն.) 2002-2013 թվականներին սովորել է Երևանի N62 դպրոցում։ 2013թ․-ին ընդունվել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ և ընդունելության քննության արդյունքում հավաքած բարձր միավորների շնորհիվ սովորել պետպատվերի շրջանակներում։ Երրորդ կուրսի առաջին կիսամյակի վերջում մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի կողմից անցկացվող բուհական հարցազրույցին և մրցույթային կարգով հնարավորություն ստացել շարունակել կրթությունս ֆակուլտետի «Գերմեծ Ինտեգրալ Սխեմաների Նախագծում» մասնագիտացմամբ։ Ուսումնառության ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն։ 2017թ․-ին ստացել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բակալավրի աստիճան։
2017թ․-ից սկսած շարունակել է ուսումնառությունս ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում (պետպատվերի շրջանակներում)։ 2019թ․-ին ստացել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրոսի աստիճան։ Ուսման տարիներին ցուցաբերել է գերազանց առաջադիմություն։ ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 02․07․2021-ին կայացել է թեկնածուական ատենախոսությանս պաշտպանությունը «Ազդանշանի անալոգաթվային ձևափոխման գծայնության ինքնակարգաբերմամբ լավարկման միջոցների մշակումը և հետազոտումը» թեմայով։
2017թ․-ի հունիս 1-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես՝ անալոգային և խառը ազդանշանային սխեմաների նախագծման առաջի կարգի ճարտարագետ, սկսած 2019թ․-ի հունիս 1-ից որպես երկրորդ կարգի ճարտարագետ։ Ընկերությունում հնարավորություն է ստացել աշխատել ոլորտի տեղացի և արտերկրյա առաջնակարգ մասնագետների հետ, միաժամանակ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիական մշակումներին, ինչը թույլ է տվել Արման Աթանեսյանին իրականացնել հիմնարար և կիրառական բնույթ կրող գիտական և գիտատեխնիկական աշխատանք։ Աշխատանքները ուղված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամաբ նոր միկրոսխեմաների հետազոտմանը ու նախագծմանը։ Զուգահեռ դասավանդում է ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղում «էլեկտրոնիկա (Սինոփսիս)» կրթական ծրագրով բակալավրի և մագիստրատուրայի կրթական աստիճանի խմբերում։
2021 թվականի օգոստոսի 27-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 046 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Աթանեսյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հանդիսանում է 5 գիտական հոդվածների հեղինակ, որոնցից մի քանիսը զեկուցվել են միջազգային կոնֆերանսներում։
Ակնկալվող արդյունքը.
«Արման Աշոտի Աթանեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Աթանեսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Արման Աշոտի Աթանեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
10.11.2021 - 26.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3859
Տպել