Հիշել նախագիծը

Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թթ ազգային ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

…… ………. 2021 թվականի N ….-

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ 2022-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐին, վերականգնվող էներգետիկայի ԵՎ Էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ «Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրին»՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Հավանություն տալ «Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին՝ համաձայն N2 հավելվածի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    09.11.2021 - 25.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6012

Տպել