Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

        Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայսատանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 1011-Ա որոշմամբ հաստատված միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-233-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայսատանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-234-Ն օրենքներն ընդունվել են 2021 թվականի մայիսի 26-ին: ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N252-Լ որոշմամբ հաստատված Կառավարության աշխատակարգի 106-րդ և 107-րդ կետերի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայսատանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որով նախատեսվել էր  Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված Կարգում լրացումների և փոփոխությունների գործընթաց և 2021 թվականի սեպտեմբերի 3-ի N 01/14.1/7957-2021 գրությամբ ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Ներկայումս Նախագծով ներկայացված լրացումներն ու փոփոխությունները հիմնականում վերաբերում են համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տրամադրվող ելակետային տվյալներին կամ տեխնիկական պայմաններին, դրանց ժամկետների, առցանց տրամադրման ընթացակարգին, ոչ բարենպաստ պայմաններով ելակետային տվյալների կամ տեխնիկական պայմանների տրամադրմանը:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

- «Քաղաքաշինության մասին» օրենք

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

      Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերի հստակեցում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

2. Հասարակության մասնակցությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Քննարկվել է

    08.11.2021 - 23.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4228

Տպել