Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի N 408-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է օլիմպիական պարբերաշրջաններով, իսկ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ 2021 թվականի օգոստոս ամիս տեղափոխված և անցկացված Տոկիոյի օլիմպիական խաղերի արդյունքներով էական փոփոխություններ չեն եղել:
Ելնելով վերոգրյալից, նախատեսվում է ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման հավելվածի 6-րդ կետում ««Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերով:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի N 408-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունմամբ հնարավոր կլինի գործող կարգի մեջ ներառել մարզաձևերի անվան փոփոխություն և մարզաձևերի ցանկում կատարել լրացում (նոր մարզաձևի ավելացում):
-
Քննարկվել է
04.11.2021 - 24.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 3651
Տպել