Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 684-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3. Լիզինգատուն և լիզինգառուն կարող են լիզինգի պայմանագրով ամրագրել լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 26-ին ընդունված ՀՕ-221-Ն օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գրավադրված կամ լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ լիզինգառուի կամ վերջիններիս լիազորած անձանց կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
02.11.2021 - 17.11.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4315
Տպել