Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում լիցենզավորված և ծառայություններ մատուցող անձինք Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №660Ն (համարների կամ կոդերի զբաղեցման), հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի №712Ն (տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ), հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 12-ի №231Ա (շարժական բջջային կապի ծառայություններ), հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 11-ի №161Ա (համարների տեղափոխելիություն) և հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 10-ի №275Ն (ելքային միջազգային ձայնային ծառայություններ) որոշումներով հաստատված հաշվետվությունները:

Ընդ որում, հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №660Ն որոշմամբ հաստատված հաշվետվությունը հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 25-ը, իսկ մյուս բոլոր հաշվետվությունները հանձնաժողով են ներկայացվում եռամսյակային կտրվածքով՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

Անհրաժեշտություն է առաջացել առանձին հաշվետվությունները միավորել ըստ հավելվածների մեկ իրավական ակտում, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը նվազեցնել և ուժը կորցրած ճանաչել ելքային միջազգային ձայնային ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունը:

Բացի այդ, պետք է հնարավորություն ընձեռվի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ:

Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացմանը համընթաց պետք է վերանայվի նաև հաշվետվությունների ձևաչափերում ներառված ծառայությունների, տեխնոլոգիաների շրջանակը, ինչպես նաև պետք է մանրամասն ներկայացվի ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ դրույթը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկում է միավորել գործող՝ հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №660Ն, հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի №712Ն, հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 12-ի №231Ա և հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 11-ի №161Ա որոշումներով հաստատված հաշվետվությունները մեկ ընդհանուր որոշման նախագծի մեջ և ուժը կորցրած ճանաչել նշված բոլոր որոշումները: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվում նաև հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 10-ի №275Ն որոշումը և չի ներառվում նոր նախագծի մեջ:

          Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունը պետք է հանձնաժողով ներկայացվի յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 10-ը, իսկ մյուս հաշվետվությունները պետք է հանձնաժողով ներկայացվի յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:

          Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում առաջարկվում է հանել ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը: Հստակեցվում է նաև ամրակցված կապի «տարածաշրջանային (NDC) և (կամ) հանրային ամրակցված հեռախոսացանցի ոչ աշխարհագրական կոդը» սյունակը:

          Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում առաջարկվում է հանել մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Մասնավորապես, այդ տողերն են՝ DOCSIS (CATV/HFC), ISDN  և Dial-up (կանխավճարային եղանակով) տեխնոլոգիաները ներառող տողերը: Նույն հաշվետվության ձևում՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, առաջարկվում է լրամշակել և ներառել ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի: Տվյալ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ բնակավայրերում ինտերնետ հասանելիության ծառայությունների տարածման մակարդակն ու բաժանորդների թվաքանակները գնահատելու, համապատասխան վերլուծություններ կատարելու և ոլորտի կարգավորմանն ուղղված քաղաքականություն իրականացնելու նպատակով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Որոշ­ման նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նախագիծը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և հանրային էլեկտրոնային ծառայություններ մատուցող անձանց հետ։

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող արդիականացված  կանոնավոր հաշվետվությունների ձևեր, որոնք կհաստատվեն հանձնաժողովի մեկ որոշմամբ, իսկ որոշման հավելվածներից յուրաքանչյուրն իրենից կներկայացնի առանձին հաշվետվության ձև:

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4550

Տպել