Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության վարչական վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելու նպատակով:  

  • Քննարկվել է

    29.10.2021 - 13.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4641

Տպել

Առաջարկներ`

Վահագն Գրիգորյան

29.10.2021

Ձեր իրավաբանական վարչությունը լրիվ <օղբաթ> ա ու ասեմ՝ ինչու: Կարգավորման ենթակա խնդիրը կախվածության մեջ է դրված վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու սկզբունքից և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելուց, որոնք արդյունք են այն բանին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը, ի դեմս այս նախագիծն առաջարկողի, չի ընկալել, որ վարչական մարմնի արագ գործելու սկզբունքն ու լսումներ չանցկացնելու ենթաինստուտը տարբեր իրավիճակներ են, որոնք ոչ միայն որ իրար չեն լրացնում, այլև երբեք չեն էլ հատվում և որովհետև այնտեղ որտեղ լսումներ՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում չանցկացնելու հրամայական կա, միևնույն է օրենսդիրը վարչական մարմինների առջև դրել է արագ գործելու պարտականություն, ինչը բխում է վարչական և այլ ռեսուրսների խնայողության սկզբունքներից, նույնը նաև վերաբերում է լսումներ կատարելը պարտադրող վարույթներին, որտեղ լսումների իրականացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, և վարչական մարմնի գրավորության կարգով գործերի քննությունը այն եղանակը չէ, որ պետք է գործով հնարավորություն տա հանձնաժողովին կատարելու օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն: Իսկ քանի որ 100 տոկոս մեծամասնությամբ բողոքարկման հանձնաժողովին են դիմում նրանք, որոնց իրավունքների միջամտություն է կատարված կամ ընդունված է այնպիսի վարչական ակտ, որն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում այդ վարչական ակտի հասցեատիրոջ համար, ուստի լսումներ անցկացնելու պահանջը հրամայական է՝ անկախ նրանից, թե տվյալ վարչական ակտի հասցեատերը պնդում է դա, թե ոչ: Եթե մի քիչ երևակայելու էլ լինենք, պարզ է դառնում, որ գործերի գեր գեր գեր քանակությունն է ստիպում գնալու այդ քայլին, ապա սա այն եղանակը չէ, որ հարցը լուծելու է: Սկի բողոքարկման հանձնաժողովում վերջինիս ձայնագրվող նիստում վարչական վարույթի մասնակցին լսելուց հետո բողոքարկման հանձնաժողովը կայացնում է տարօրինակ և զարմանահրաշ որոշումներ, ինչ մնաց, թե գրավորությամբ քննվող գործերի դեպքում նման ավելի շատ զարմանահրաշ որոշումներ չկայացվեն: Եվ եթե լսումներ չեն անցկացվում, և դա այն նույն հիմքերով և դեպքերում, որոնք սահմանում է <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքը, դա չի նշանակում, թե վարչական մարմնի արագ գործելու սկզբունքի պահպանումն ավելի է ամրապնդվում: Ավելին, առաջարկվող նախագծերը փոփոխություններ են նախատեսում Հարկային օրենսգրքում, Մաքսային ծառայության մասին օրենքում, բայց հիմնական կիզակետը հանդիսացող օրենքում՝ <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթ չկա: Չեն հասկացել, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենսդրության հիմքում՝ Սահմանադրությունից անդին դա <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքն է, և նման կերպ փոփոխություններ սահմանելով, ոչ թե վարույթի իրականացման առանձնահատկություն է սահմանվելու, այլ մի այնպիսի բան, որն ուղղակի հակասելու է վարչարարության հիմնարար սկզբունքներին, վարչարարության բուն իմաստին և էությանը: Եվ հետո, լսումներ ապահովելու պարտականությունն օբյեկտիվորեն բխում է այն հանգամանքից, թե արդյունքում ընդունվող վարչական ակտն ինչպիսի հետևանքներ է առաջացնելու՝ անբարենպաստ, թե բարենպաստ: Ու որքան հեռու է այս ընկալումից ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունը, ի դեմս այս փոփոխությունների հեղինակը, այնքան էլ անընկալելի է լինելու իրավակիրառի համար, որը ոչ միայն ՊԵԿ-ն է, այլ նաև դատարանը: Իսկ ՊԵԿ-ը իր համար խաղի կանոններ սահմանելուց սահմանափակված է Սահմանադրությամբ և օրենքներով, որոնք չփոխված, փորձում է փոխել զարտուղի եղանակով: Իսկ մեզ իրավաբաններիս մնում է ձեր սահմանվելիք խաղի կանոններին համապատասպան ապահովել շահագրգիռ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ի դեպ այն տնտեսվարողներին, որոնց վճարած հարկերի և պարտադիր այլ տուրք ու վճարների հաշվին ապրում և աշխատավարձ եք ստանում, հետն էլ՝ պարգևավճար:

Տեսնել ավելին