Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16 N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման

  

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 29․09․2021թ․ թիվ ԿԱ/177-2021 արձանագրութան 1-ին կետի կատարումն ապահովելու, ինչպես նաև «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևով վերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։

Նշված որոշման 3-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող՝ 1153.3, 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով տարածքները՝ 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար: Մինչդեռ նպատակահարմար է նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթության հետագա գործունեությունը պահպանելու պայմանով։

ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և  մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է որոշման 3-րդ կետով նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով։ Միաժամանակ, նախագծի նպատակն է երկարաձգել ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի թիվ 1177-Ն որոշման 6-րդ կետում նշված ժամկետները, ինչը կապահովի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման և կազմակերպության գործունեության անխափան գործընթացը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. 6. Ակնկալվող արդյունքը

«Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով այն կնվիրաբերվի Երևան համայնքին։

  • Քննարկվել է

    28.10.2021 - 12.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4544

Տպել