Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԱԺ կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունվել է  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի կարգավորման առարկան թրեյդ-ին համա­կարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտո­տրանս­­պորտային միջոցի ձեռքբերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հար­կով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկություններն են։

Միաժամանակ, թրեյդ-ին համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտո­արտա­դրող­ների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցեն­զավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար հարկային արտոնյալ կար­գավորում­նե­րից անհարկի օգտվելու հնարավորությունները:

 Նշված գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին, ինչպես նաև սահմանել լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, որը կկանոնակարգի պետության և տնտեսվարող սուբյեկտի իրավահարաբերությունները՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի լիցենզավորման համար վերջիններիս փոխադարձ պարտականությունները, ինչպես նաև՝ տրամադրվող լիցենզիայի ձևաչափը։

Սույն կարգով սահմանվում է լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)։

  • Քննարկվել է

    22.10.2021 - 06.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5613

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: