«Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի»՝ երկարօրյա խմբերի ծրագրերը հաստատվում են կրթության պետական լիազոր մարմնի կողմից:
Սույն նախագծով առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը իրենց մեջ ներառում են երկարօրյա խմբի սովորողների (այսուհետ՝ սովորող) սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մասեր:
-
Քննարկվել է
21.10.2021 - 05.11.2021
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6190
Տպել