Ազատ Վարդանյան
24.10.2021
Սահմանել նաև հայրական նպաստ տերմինը, տերմինի բացակայությունը խտրականություն է սեռական հիմքով։
Լրամշակման փուլում է
2 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2021 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«2.1.Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով։»
«9.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար գործատուի (ում հետ գործատուի փոփոխությունից հետո վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) համար հիմք է համարվում՝
1) սույն կարգի 18.1-ին կետով սահմանված կարգով լրացված անաշխատունակության թերթիկի լուսապատճենը՝ տրված այն գործատուի կողմից, որը մինչև գործատուի փոփոխությունը նշանակել, հաշվարկել և վճարել է մայրության նպաստ,
2) անաշխատունակության թերթիկի լուսապատճենը՝ տրված ծառայության կողմից, եթե այդ անաշխատունակության թերթիկի հիման վրա մինչև գործատուի փոփոխությունը մայրության նպաստ չի նշանակվել, հաշվարկվել և վճարվել։».
ա. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «դ» պարբերությամբ.
«դ. եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ անաշխատունակության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը, անհրաժեշտության դեպքում` խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին այլ գործատուի (որի հետ, ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ, վարձու աշխատողն աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) տված տեղեկանքը, եթե հաշվարկային ժամանակահատվածում եղել են ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.»,
բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. սույն կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված տեղեկանքները, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից.»,
գ. լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ ենթակետով.
«4) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում, եթե առկա են օրեր, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել մայրության նպաստ, մայրության նպաստը վճարելու համար օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային բաժին է ներկայացնում՝
ա. անաշխատունակության թերթիկը, եթե դրա հիման վրա որևէ գործատու չի նշանակել, հաշվարկել և վճարել մայրության նպաստ.
բ. սույն կարգի 18.1-ին կետով սահմանված կարգով լրացված՝ անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, եթե դրա հիման վրա մինչև գործատուի փոփոխությունը նշանակվել, հաշվարկվել և վճարվել է մայրության նպաստ,
գ․ ըստ անհրաժեշտության՝ սույն կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված տեղեկանքները, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ գործատուի (ում հետ գործատուի փոփոխությունից առաջ վարձու աշխատողը գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ) մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից։»․
«18.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում (բացառությամբ վերակազմակերպման հիմքով) գործատուն, ով նշանակել, հաշվարկել և վճարել է մայրության նպաստ, այդ նպաստի նշանակման համար հիմք հանդիսացած՝ իր կողմից լրացված անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարում է «Բնօրինակը գտնվում է --------------------- կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով անաշխատունակության թերթիկի լուսապատճենը վարձու աշխատողի պահանջով տալիս է նրան:».
«Եթե միջին ամսական աշխատավարձը (սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:».
«33. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում մայրության նպաստը ծառայությունը վարձու աշխատողին վճարում է որևէ գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնված, սակայն մայրության նպաստ չվճարված օրերի համար։
33.1. Սույն կարգի 33-րդ կետում նշված դեպքում մայրության նպաստը հաշվարկելիս ծառայությունը ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է ընդունվում՝
1) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, եթե անաշխատունակության թերթիկի հիման վրա որևէ գործատու չի նշանակել, հաշվարկել և վճարել մայրության նպաստ,
2) հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրը, եթե անաշխատունակության թերթիկի հիման վրա մինչև գործատուի փոփոխությունը որևէ գործատու նշանակել, հաշվարկել և վճարել է մայրության նպաստ։
33.2. Սույն կարգի 33.1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքում ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու բոլոր օրերի համար՝ սույն կարգով սահմանված կարգով հաշվարկված միջին աշխատավարձից։
33.3. Սույն կարգի 33.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է այն միջին աշխատավարձից, որից մինչև գործատուի փոփոխությունը նշանակվել, հաշվարկվել և վճարվել է մայրության նպաստ։ Այս դեպքում ծառայությունը մայրության նպաստը վճարում է իր կողմից հաշվարկված և գործատուի կողմից հաշվարկված (մինչև հարկումը և օրենսդրությամբ սահմանված կարգով այլ վճարների մասհանումները, պահումները) գումարի դրական տարբերության չափով, իսկ հակառակ դեպքում, երբ նշված տարբերությունը փոքր է կամ հավասար 0-ից, ծառայությունը մայրության նպաստ չի վճարում։».
«6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն տրվում է այն ստանալու համար քաղաքացու դիմելու օրը, իսկ բացվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու այն օրվանից, երբ քաղաքացին դիմել է բժշկական կազմակերպություն:».
Քննարկվել է
18.10.2021 - 02.11.2021
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5203
Տպել24.10.2021
Սահմանել նաև հայրական նպաստ տերմինը, տերմինի բացակայությունը խտրականություն է սեռական հիմքով։