Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների: Հիմք ընդունելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021)՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել, այն սահմանելով 2 տարի:  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):

 

ՀՀ ոստիկանություն

 

  • Քննարկվել է

    16.10.2021 - 31.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 26163

Տպել

Առաջարկներ`

Անուշ Թոփլաղալցյան

21.10.2021

Որպես ՀՀ քաղաքացի' ոչ միայն առաջարկում, այլ նաև պահանջում եմ չկատարել ոչ մի փոփոխություն գործող օրենքում։Խուսափել ապազգային քայլերի հիմքերը դնելուց և չփորձել ազատ տեղաշարժի խոչընդոտներ ստեղծել։

Արմեն Եղոյան

20.10.2021

Խնդրում եմ հիմնավորել ինչ իմաստ ունի դարձնել 2 տարի, դրանով սահմանվում է, որ անձը յուրաքանչյուր 2 տարին մեկ պետք է դիմի անձնագրային և վիզաների վարչություն, սպաի 1 ամիս նոր ստանա անձնագիր, որի համար պետք է վճարի X գումար: Ոչ մի նորմալ երկրում նամն բան չկա, քանի որ դա հանգեցնելու է մի շարք բյուրոկրատական խնդիրների և նույնիսկ հիմա ՀՀ-ում անձնագրեր չկան և մարդիկ 2-3 ամիս սպասում են, որ անձնագիր բերեն ՀՀ և նոր դիմեն: Իմ կարծիքով շատ սխալ որոշում է:

Հայկ Ջավադյան

20.10.2021

Սույն որոշման նախագծի հեղինակները ընդհանրապես մոռացել են Արցախի քաղաքացիներին, քանի որ վերջիններիս չեն տրամադրում նոր (բիոմետրիկ) անձնագրեր։ Առաջարկում եմ որոշումը ընդունելու հետ միասին հնարավորություն ստեղծել, որպեսզի արցախցիները նույնպես կարողանան ստանալ նոր (բիոմետրիկ) անձնագրեր։ Այլապես այս որոշումը դիտարկվում է որպես նպատակային և միտումնավոր քայլ, որը երկու տարուց հետո կզրկի արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից։

Տեսնել ավելին