Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
13 - Կողմ
-
17 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 15.10.2021 10:35:10 | Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ եմ այս նախագծին: Դա վկայում է ՀՀ իշխանությունների կողմից թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներից խուսափելու մասին: Այս քայլով ՀՀ իշխանությունները խուսափում են հաշվետու լինել իրենց իսկ ընտրած քաղաքացիներին բյուջետային միջոցների արդյունավետ կառավարաման հարցում: | Ընդունվել է ի գիտություն: Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն այլ հարկ վճարողների՝ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք | |
2 | Էդգար Ղազարյան 29.10.2021 16:37:09 | Նախկինում պետական մարմիններն ընդգրկված չեն եղել այդ ցանկում։ Դրանք ընդգրկվել են ցանկում նույն կառավարության որոշմամբ, որը ցանկանում է հանել կազմակերպությունները ցանկից։ Եթե իրենք սխալ որոշում են կայացրել, ապա պետք է կրեն պատասխանատվություն կամ ներկայացնեն հիմնավոր բացատրություններ։ Ակնհայտ է, որ պետական մարմինները ցանկում ընդգրելուց հնարավոր դարձավ պարզել, թե ինչ հսկայական չհիմնավորված միջոցներ են վատնվում որոշ մարմինների աշխատավարձերի և պարգևավճարների վրա, ինչի հետևանքնով դրանք ավելի բարձր դիրք են զբաղեցնում միայն եկամտահարկ վճարելով, քան խոշոր բիզնեսի մի շարք ընկերություններ՝ բոլորը հարկերը միասին վերցրած։ Սա կառավարության ոչ հրապարակային գործունեության և հանրային միջոցները ոչ հիմնավոր կերպով ծախսելու իր գործողություները թաքցնեուն միտված որոշում է։ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից։ | Չի ընդունվել: ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշմամբ սահմանված են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և հրապարակման ենթակա ցանկերի ձևերը: Նշված որոշման N2 հավելվածի 7-րդ ձևը սահմանում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկը: Այլ հարկ վճարողների հետ մեկտեղ նշված ցանկում ներառվում են նաև պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է բոլորի համար՝ այդ թվում օտարերկրյա ներդրողների և ներդրումային կազմակերպությունների համար, ինչի առումով գտնում ենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում պետական և համայնքային կառավարչական հիմնարկների ներառումը նաև որոշ տվյալների անվտանգության ապահովման տեսանկյունից նպատակահարմար չէ: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք: |