Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի հիմնավորում


1. Անհրաժեշտություն
    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
    ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագիտությունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առարկաների համար որպեu մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: Նպատակը բուհերի թափուր մնացած մասնագիտությունների համալրումն է:
Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Նշենք, որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության (4-րդ ենթակետ) դրույթների՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը մի քանի պարտադիր բաղադրիչներից բացի, ներառում է նաև ընդունելության քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային): Տվյալ դեպքում, բոլոր այն մասնագիտությունների (կրթական ծրագրերի) դեպքում, որոնց համար ՀՀ կառավարության 26.04.2012թ. N597-Ն որոշմամբ հաստատված կարգի (պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) պահանջներից բխող «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը չի նախատեսվում որպես մրցութային միասնական ընդունելության քննություն (այլ ներառված է որպես կամընտրական), ապա ցանկում «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը պարտադիր նախատեսվում է որպես ոչ մրցութային ընդունելության քննություն։ Նշենք նաև, որ ՀՀ կառավարության նույն որոշման 42-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի համաձայն՝ այդ ենթակետում նշված բոլոր մասնագիտությունների համար պահպանվում է «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունն որպես պարտադիր միասնական ընդունելության քննություն հանձնելու պայմանը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն
    ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
    Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար ապահովելով ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում: Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները՝ լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:
     Որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:
4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
    Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ
6. Ակնկալվող արդյունքը
    Բուհերի ընդունելության մրցույթի իրականացում՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
    Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ  ռազմավարություններ
     Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:

  • Քննարկվել է

    13.10.2021 - 28.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9391

Տպել

Առաջարկներ`

Նելլի Խնձրցյան

22.10.2021

Միանշանակ դեմ եմ , քանի որ ԲՈԻՀ ընդունվելուց 1,5-2 տարի առաջ աշակերտները պարապում են կրկնուսույցի մոտ , իսկ 2022 թ. շրջանավարտները , որոնք արդեն տարուց ավել է սկսել են պարապմունքները 1 առարկաի ավելացումը , թե՛ ֆիզիկական , թե՛ հոգեբանական դժվարությունների առաջ կկանգնեցնի , որն էլ միանշանակ բացասական կանդրադառնա ընդունելության քննությունների վրա ։

Ժաննա Աբրահամյան

19.10.2021

Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։

Ժաննա Աբրահամյան

19.10.2021

Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։

Տեսնել ավելին