Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատում է Կառավարությունը: «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված դրույթին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի  «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահամնելու մասին» թիվ 1731-Ն որոշմամբ կարգավորված են մաքսային ծառայողներին մաքսային ծառայության կադրերի ռեզերվում  գրանցելու և ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները։

«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 43-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ և սահմանվել է, որ մաքսային ծառայության կադրերի ռեզերվի վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2003 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ գործող «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է եղել, որ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Կառավարությունը: «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված դրույթին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 2068-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը։

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 05.11.2003թ․ ՀՕ-28-Ն օրենքի 10-րդ հոդվածով 27.12.2003թ․-ից «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և «Հարկային ծառայության մասին» օրենքից հանվել է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումը Կառավարությանը վերապահելու վերաբերյալ դրույթը, իսկ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի 14-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և նշված հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

 «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Կառավարությունը: «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված դրույթին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշմամբ հաստատված է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը` «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան։

«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 4-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և նշված հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է մաքսային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է եղել, որ առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձը պաշտոնի նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով, իսկ փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված դրույթին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը սահամնելու մասին» թիվ 123-Ն որոշմամբ կարգավորված են առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման հետ կապված հարաբերությունները։

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի 18-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդված շարադրվել է նոր խմբագրությամբ և սահմանվել է, որ  հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշումները ուժը կորցրած ճանաչելու` «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի և  ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի դրույթների կիրարկումը:

  • Քննարկվել է

    12.10.2021 - 27.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4498

Տպել