Ազատ Վարդանյան
24.10.2021
Տեղյակ չեմ գոյություն ունի թե չէ, բայց պետք է սահմանում լինի պետության կողմից բնության աղետի հետևանքով առաջացած խնդրի փոխհատուցման կարգ։
3 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի ազգաբնակչությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները և շրջակա միջավայրը մեծապես խոցելի են բնական երևույթների հետևանքով առաջացող աղետներից՝ երաշտներ, սողանքներ, կարկտահարություններ, անտառային հրդեհներ, ցրտահարություններ, սելավներ, ջրհեղեղներ, ուժեղ քամիներ, քարաթափումներ: Աշխարհագրական դիրքով Հայաստանը գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դրանց հետևանքով զոհվում և տուժում են բազմաթիվ մարդիկ, իսկ տնտեսությանը պատճառվում է հսկայական վնաս: Բարձր է ուրբանիզացիայի մակարդակը: Քիմիապես վտանգավոր և հրդեհավտանդ օբյեկտները, պոչամբարներները, 50 և ավելի տարիներ շահագործվող ջրամբարները ևս տեխնածին աղետների զգալի ռիսկի աղբյուր են հանդիսանում:
ՀՀ վարչապետի 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 02/10.20/26829-2021 հանձնարարությամբ 2021 թվականի նոյեմբերի 1-ից Կառավարության արձանագրային բոլոր որոշումներն այլևս չեն կիրառվելու, իսկ ներկայումս գործող Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 14 արձանագրային որոշմամբ:
2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՕ-253-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել նաև Կառավարության կառուցվածքում և կազմում:
2020 թվականը նշանավորվեց լրջագույն մարտահրավերով տարի, որի պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն էր և դրա բացասական հետևանքների ազդեցությունը: Հայաստանում, ինչպես նաև աշխարհի գրեթե բոլոր երկրներում, կորոնավիրուսի համավարակը շոշափելի վնաս հասցրեց բնակչությանը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին՝ առաջ բերելով նոր խնդիրներ և մարտահրավերներ:
2021 թվականի հունիսի 29-ի Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի թիվ ԿԱ/109-2021 արձանագրության «7.Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումը հաստատելու մասին» կետով որոշվել է վարչապետի աշխատակազմ ներկայացնել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության վերանայված և արդիականացված տարբերակ:
Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով աղետների ռիսկի կառավարման գործընթացների իրականացման անհրաժեշտությունն ազգային անվտանգության ապահովման ոլորտում, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարութունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը՝ համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին, առկա խնդիրներին և տալով դրանց համապատասխան լուծումներ:
Ներկայացվող նախագծով սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները, վերանայվել են աղետների ռիսկի կառավարման գործընթացում ներգրավված դերակատարները և շահառուները, ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին: Նախագծով ներկայացվում է նաև Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագիր, որում ներառված են աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական և կազմակերպական դաշտի կատարելագործման, հաստատությունների մակարդակով աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման, մարդկային ռեսուրսների զարգացման, գիտական և տեղեկատվական հենքի ամրապնդման, աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնման, աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, գործողությունների իրականացման և մոնիթորինգի միջոցառումները:
Նախագիծը լրամշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, միջազգային կազմակերպությունների, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից:
Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքները կլինեն աղետների կանխումն ու կանխարգելումը, աղետների ռիսկի նվազեցումը, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը և այլն:
Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:
Քննարկվել է
11.10.2021 - 26.10.2021
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8769
Տպել24.10.2021
Տեղյակ չեմ գոյություն ունի թե չէ, բայց պետք է սահմանում լինի պետության կողմից բնության աղետի հետևանքով առաջացած խնդրի փոխհատուցման կարգ։