Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝

  1. սահմանվում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը, համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և միջնորդության քննարկման կարգը, ինչպես նաև իրացվում է համապատասխան մարմինների միջնորդությունները Հանրապետության Նախագահի կողմից քննարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը:
  2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածին համապատասխան որպես պետական պարգևներ առանձնացվում են միայն Հայաստանի Հանրապետության շքանշանները և մեդալները, միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի ուժով չի կարող համարվել պետական պարգև, նշվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս, որի արդյունքում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց ընտանիքի անդամների համար սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ նախկինում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքի անդամներն օգտվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնություններից:
  3. սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնելու ժամկետներ: Մասնավորապես, նշվում է, որ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնվում են դրանց վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհվող պարգևները հանձնվում են ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը:
  4. կարգավորվում են նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները հաստատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ այդ նկարագրերը և նմուշները սահմանվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով:
  • Քննարկվել է

    10.08.2017 - 26.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12094

Տպել