ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի կարգավորումներով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) միջոցառումների ծրագրի 2-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է, որ 2021 թվականին կձևավորվի անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե (այսուհետ նաև՝ Կոմիտե), որը ապահովված կլինի բյուջետային ինքնուրույն ֆինանսավորմամբ, իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմով:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ «Կոռուպցիայի դեմ պայքարը» 5.5-րդ կետում նշվել է, որ ակնկալվում է առավել սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Կոմիտեն, որը հագեցված կլինի անհրաժեշտ նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներով:
Ուստի, սույն Նախագծով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ձևավորումը ամրագրված է ռազմավարական նշված փաստաթղթերով, կապահովվի Կոմիտեի աշխատակազմի ձևավորման համար անհրաժեշտ իրավական հիմքերը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Համաձայն 2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասում և 48-րդ հոդվածի 11-րդ մասում առկա կարգավորումների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնների անվանացանկը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանավում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվելու Հատուկ քննչական ծառայության գործունեությունը, հարկավոր է «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ նախատեսելով Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը և այլ հաստիքները, որոնք անհրաժեշտ են լինելու Կոմիտեի գործունեության համար:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ սահմանելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը և այլ հաստիքներ, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները:
Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի ակնկալվում:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը և քաղաքացիական աշխատանքներ իրականացնող այլ հաստիքային միավորներ, ինչպես նաև դրանց պաշտոնային դրույքաչափերը:
-
Քննարկվել է
08.10.2021 - 23.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4779
Տպել