Հիշել նախագիծը

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես  գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Այսինքն՝ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել նշված փաստաթղթերի առկայության պարագայում:

Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում՝ ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի դառնում օպերատիվորեն ապահովել նման հետևանքների վերացումը, պայմանավորված փաստաթղթերի մշակման և փորձաքննության ապահովման հանգամանքով:

Նախագծով առաջարկվում է՝

· նախատեսել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնումը պատվիրատուն կարող է իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ՝ առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի և այդ աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման` գնման առարկայի հատկանիշները սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

·ՀՀ կառավարությանը վերապահել նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու իրավասություն:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով նախատեսվում է ստեղծել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է ձևավորել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրները լուծել հնարավորինս օպերատիվ եղանակով:

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ կլինի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.09.2021 - 15.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5532

Տպել