«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
7 - Դեմ
Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից: Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն:
-
Քննարկվել է
29.09.2021 - 14.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5700
Տպել