ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<> _________________ 2021թ. N_______ - Լ
ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման>> ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն N1 հավելվածի:
- Հաստատել Ծրագրի հայտ ներկայացնող անձանց դիմումի օրինակելի ձևը՝ համաձայն N2 հավելվածի։
- Սահմանել, որ Ծրագրի շահառու հանդիսացող անձանց և ջրօգտագործողների ընկերությունների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N2121-Ն որոշման դրույթներին համապատասխան:
- Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին՝
4․1 Հաշվետու տարվա ֆինանսական հոսքերում առանձնացնել և պլանավորել Ծրագրից բխող անհրաժեշտ ցուցանիշները՝ քանակային և արժեքային արտահայտությամբ:
- Հաստատված ֆինանսական հոսքերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնին։
- Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ հաստատված ֆինանսական հոսքերի հիման վրա ֆինանսների նախարարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա համար հատկացվող բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերը
- Սահմանել, որ <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման>> ծրագրի փոխհատուցվող գումարները հատկացվում են 10․04 <<Ոռոգման համակարգի առողջացում>> ծրագրի <<Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական աջակցության տրամադրում>> 11002 միջոցառման <<Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին>> հոդվածի շրջանակներում։
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին փոխհատուցման գումարների հատկացումները։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել և ներկայացնել առաջարկություն նոր տեխնոլոգիաներով՝ կաթիլային, անձրևացման եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, Ծրագիրը մեկնարկում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է 5 տարի ժամկետով: