Հիշել նախագիծը

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կատարման նպատակով: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ձևով, կարգով ու ժամկետներում: Միաժամանակ, նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ այն մաքսային հարաբերությունները, որոնք կարգավորված չեն մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով մինչև դրանց կարգավորումը, կարգավորվում են անդամ պետությունների ազգային օրենսդրության շրջանակներում, ինչի հիման վրա էլ նախագծով նախատեսվում է սահմանել նաև մաքսային մարմինների կողմից ընդունված համապատասխան որոշումների մեջ փոփոխությունների իրականացման և այդպիսի որոշումների գործողության դադարեցման կարգավորումները։

  • Քննարկվել է

    14.09.2021 - 29.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4698

Տպել