Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի`
- առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի,
- սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները,
- սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա,
- սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները,
- սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը,
- ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն,
- սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։
-
Քննարկվել է
14.09.2021 - 20.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4639
Տպել