Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------ ------------ 2021 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում այսուհետ՝ հավելված կատարել հետևյալ լրացումները՝

1 հավելվածի 9.1-ին կետում «ապարատի» բառից հետո լրացնել «և իրավաբանական ստորաբաժանման» բառերը, իսկ «2 ամիս» բառերից առաջ՝ «մինչև»  բառը,

2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին և 17․2-րդ կետերով.

 «17.1․ Եթե ստաժավորման ժամկետի ավարտից հետո ստորաբաժանման ղեկավարի մոտ հարցազրույցի արդյունքում պարզվում է, որ ծառայողի կողմից ստաժավորման ընթացքում ձեռք բերված գիտելիքները բավարար չեն տվյալ պաշտոնում իր գործառութային պարտականությունները պատշաճ կատարելու համար, ապա ստորաբաժանման ղեկավարի հրամանով ստաժավորման ժամկետը երկարաձգվում է մինչև 30 օրով:

17․2․ Երկարաձգված ժամկետի ավարտից հետո ծառայողի կողմից կրկին անբավարար գիտելիքներ դրսևորելու  դեպքում լրացվում է բացասական արդյունքներով հաշվետվություն, որը հաստատվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից, և ծառայողի՝ զբաղեցրած պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով՝ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:»,

3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.1-ին կետով.

 «19.1. Ստաժավորման անհատական պլանի և ստաժավորման արդյունքների մասին հաշվետվության ձևերը հաստատվում են ոստիկանության պետի հրամանով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                              Ն. Փաշինյան

                                                                                                      «_____»__________2021թ.

                                                                                                                        ք.Երևան

 

  • Քննարկվել է

    13.09.2021 - 28.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4692

Տպել