Հիշել նախագիծը

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ալեքսան Հարությունյան 08.09.2021 23:28:07 Ոչ բոլոր Քաշաթաղցիները ունեն սեփականության իրավունք: Բայց փաստացի ստեղծել են տուն եւ բնակվել այնտեղ: Անպայման հաշվի առեք, որ շատերը վաճառել են իրենց տները ՀՀ- ում եւ գնել բնակարան ԱՀ-ում: Միջոց չլինելու պատճառով չեն սեփականացել: Այնքան էին տանում ու բերում հնարավոր չէր: Հաշվի առեք նաեւ օրդերի եւ առք ու վաճառքի պայմանագրերը: Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։
2 Իրինա Հարությունյան 12.09.2021 09:06:20 Ես սովորել եմ տեղի դպրոցում ,ամուսնացել եմ,երեխաներս են սովորել ,ու մի քյանքի հետաքրքիր տարիներս անցան կացրել նետել ենտեղ։Ծնող եմ կորցրել ենտեղ ,ինչ եմ ուզում ասել հասկացեք մենք բոլորս շատ վանեք նոր դրել ենտեղ ու շատ բանել կորցրել ու հիմաել ես մարդկանց առհամարելով քցելեք պողոցները անելանելի վիճակով անտուն անգործ։Խնդրում եմ ապահովեք բոլոր այն մարդկանց տներով ովքեր իրոք ապրել են ու քրտինք թափել։ Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։
3 Օնիկ Բաբայան 12.09.2021 10:06:32 Մարդիկ կորցրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տունը, որի դիմաց ակնկալում են պետության աջակցությունը, այնինչ դուք տարբերություն եք դնում նույն կարգավիճակում գտնվող անձանց մեջ։ Նորից անարդարություն (իմ ու քո սկզբունքով) , 2000 թ, բնակվում էինք Արցախում, սակայն վերաբնակչի փաստաթղթի մասին նոր ենք լսում, հիշեցի մի անեկդոտ, որ վերջում ասումա էնա ասա չես տանում էլի, ուղղակի ասեք , որ ձեր մոտիկներից բացի ոչ մեկի չենք ուզում օգնել ու վերջ, հերիքա ժողովրդին ծաղրեք, արդեն բոլորը հոգնել են ձեր անհեթեթ ծրագրերից, արդարություն չկա և հույսն էլ է արդեն մահանում ։ Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։
4 Lusi Hambardzumyan 12.09.2021 11:04:02 Վերանայեք 5֊րդ կետը եթե մարդը սեպտեմբերի 27֊ին և նախորդող 3 ամիսը չի գտնվել ԱՀ ֊ում ուրմ զրկումե՞ք միակ սեփականությունից։ Ես դեմ եմ Ձեր որոշմանը էն ԱՀ֊ի բնակիչը ով չունի ոչ մի տեղ սեփականություն նրան էլ համարեք շահառու Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։
5 Tatevik Asoyan 12.09.2021 11:58:51 Խնդրում եմ նորից վերանայեք նախագիծը,,ես Իշխանաձորից եմ,ամուսնացել եմ և ապրել այնտեղ,ցավոք չեմ հասցրել սեփականացնել տունը,10 տարի պետք է ապրեինք ու սեփականացնեինք,հիմա ես ամուսինս երեխաս ինչով ենք մեղավոր,,վերաբնակեցման գրքույկ ևս չունենք,խնդրում եմ նորից վերանայեք և փոփոխություններ կատարեք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։
6 Աննա Ավետիսյան 13.09.2021 03:48:20 Բոլոր Քաշաթաղցիներն էլ զրկվել են իրենց տնից,աշխատանքից ,ամեն ինչից,ինչի համար պայքարել էին 25_30 տարի։Պետք չի տարանջատել բնակչությանը,քանի որ ոչ մեկ իր նախաձեռնությամբ չի դուրս եկել իր տանից,կանայք նույնիսկ ամենավերջին օրերին են գյուղերում մնացել,իսկ ամուսինները սահմանին։ Բոլոր Քաշաթաղցիներն էլ բռնի տեղահանված են ,խնդրում եմ որպես քաշաթաղցի վերանայեք այս որոշումը, ուղղակի սա կարծես ամեն ինչից անտեղյակ մեկը որոշում կայացնի։Ու էն էլ էն դեպքում,որ քաշաթաղցին ամենից շատ էր կանգնած կառավարության կողքին։ Հուսով եմ կվերանայեք Ձեր որոշումը,քանի որ քաշաթաղցին այլեւս պատրաստ չէ մեկ անգամ ևս հույսը կտրել,առանց էդել ամեն ինչից զրկվել է։Նույնիսկ թույլ չտվեցին որ մարդիկ իրենց գույքը դուրս բերեն։Ուղղակի հայտնվեցին փողոցում։ Անպայման վերանայեք այդ որոշման կետերը և այնպես կազմակերպեք,որ գոնե ամեն ընտանիք իր վերջին հույսը չմարի,ունենա իր փոքրիկ անկյունը։Կամ էլ մեր Քաշաթաղի ։րջանը հետ տվեք մեզ և ոչինչ Ձեզանից չենք պահանջի,իսկ եթե ոչ ուրեմն յուրաքանչյուր ընտանիքի ապահովեք տնով։ Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։
7 ԼՈՒՍԻկ Ասպատուրյան 13.09.2021 08:43:22 Բարև Ձեզ, Նախագիծը ոչ թե բոլոր կետերով սխալ է, այլ նվաստացուցիչ ու վիրավորական քաշաթաղցիների համար։ ԱՀ_ում Քաշաթաղի շրջանն այն շրջանն էր, որտեղ բարձր մակարդակի վրա էր գյուղատնտեսության, անասնապահության ու մեղվաբուծության զարգացումը։ Ու հիմա դուք անտեսելով աշխատող բնակչի հիմնական կորիզին, վերաբնակիչ եք համարում 2008_ից հետո եկածներին։ Հնարավոր է, որ ԱՀ_ից լիարժեք ու ճիշտ տվյալներ ձեզ չեն տրամադրել շրջանի մասին։ Իմ ընտանիքով 1995թվականից վերաբնակեցվել ենք շրջանում, ավերակից տուն ենք ստեղծել, զբաղվել ենք անասնապահությամբ,ջերմոց ու այգի ենք մշակել, ( թող համապատասխան մարմինները ճիշտ ներկայացնեն ամեն ինչ), պետական աշխատանքներ ենք զբաղեցրել։ Տղաներս մինչև պատերազմի ավարտը, դեռ ավելի գտնվել են ծառայության ու մարտական գործողության մեջ,այն դեպքում,երբ շատերն հենց առաջին օրվանից լքեցին քաղաքը։ Իմ պահանջն է ստանալ փոխհատուցում իմ 25 տարվա կորցրած չարչարանքի ու եկամտի աղբյուրների դիմաց։ Նաև հավելեմ, որ 2008թ._ից հետո եկածները հիմնականում մասնագետներ էին, ովքեր գալիս էին սոց վճարի և հավելավճարներ ստանալու համար։ ՓԱՍՏԱՑԻ բառը խորն ուսումնասիրեք։ Իսկական արտոնյալ վերաբնակիչները մենք ենք, 1994_ից հետո եկածներս, ովքեր ապրել են ամենավատ պայմաններում և պետության կողմից կառուցած կիսատ_պռատ տների վրա տարիներով չարչարվել են, որ տուն դառնա։ Իսկ ուշ եկած մասնագետները պահանջում էին նորմալ տուն ու նորմալ պայմաններ, և ստանում էին,որովհետև ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ էին։ Ու շատ վիրավորական է,երբ նրանց եք համարում վերաբնակիչ, իսկ մեզ" ոչ։ Խնդրում եմ հետևություն արեք և ճիշտ տվյալների հիման վրա նախագիծ կազմեք։ Ես իմ կամքով չեմ կորցրել իմ տունը, ,ես պետությանը նվեր չեմ տվել իմ երկհարկանի սեփական տունը, որի ամեն քարի վրա մեր չարչարանքը կա։ Ես չունեմ ՀՀ_ում ոչ մի սեփականություն, հակառակ դեպքում մենք էլի կաշխատեինք ու կապրեինք։ Բայց տունը մի քանի հարյուր հազար չարժի, որ մտածեմ ինքս իմ գյխի ճարը տեսնել։ Անօրինական զրկվել եմ, իսկ դրա ցավը կորցնողը գիտի միայն, ուրեմն պիտի փոխհատուցվի իմ կորցրածը, մենք էլ բոլորի նման ունենք ապրելու իրավունք։ Շնորհակալություն Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն նախագծի լրամշակման փուլում։ Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է վերանայել ծրագրի իմաստով շահառուի սահմանումն ու ընդլայնել շահառուների շրջանակը։