«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
7 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 27․1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«27.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովում է դրանց կատարումը։»։
Հոդված 2․Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5․1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«5.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովում է դրանց կատարումը։»։
Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․1․ Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետով և 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացնելիս համայնքի ղեկավարը համապատասխան իրավական ակտի նախագիծը համաձայնեցնում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
07.09.2021 - 23.09.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5026
Տպել