ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակահարմարության մասին
- Որոշման ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխությունների և լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցման ներկայացնելու հանգամանքով:
Առաջնորդվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի N 34 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 599-Ա/2 հրամանով ստեղծված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2021 թ. փետրվարի 17-ի նիստի որոշմամբ՝ առաջարկվել է «Ասեղնագործություն» տարրը ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկից տեղափոխել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ, քանի որ վերջին տարիներին ընդլայնվել է տարրի տարածվածության շրջանակը և կենսունակությունը: Նշյալ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է «Ասեղնագործություն» տարրը հանել ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկից: Վերը նշված մասնագիտական խորհրդի նույն արձանագրությամբ հավանության է արժանացել ցանկում առկա «Բարեկենդան» տարրի լրամշակումը` որպես ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ կրած ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք:
Ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:
Այն համալրվել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 130-Ն որոշմամբ:
ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ (2-րդ գլխի 9-րդ կետ) հաստատվել է, որ պետական ցանկերում նոր արժեքներ ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են մասնագիտական խորհրդի քննարկմանը:
Վերոգրյալից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հանգամանքի կարևորությունը՝ անհրաժեշտություն է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է փոփոխությունների և լրացումների միջոցով։
Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների թարմացված ցանկի առկայությունը:
-
Քննարկվել է
07.09.2021 - 28.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 5198
Տպել