Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2017 թվականի ----------------- N-----------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ  

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում <<Հայաստանի պետական ագրարային համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1567-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> N 871-Ն որոշումը:
  2. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղ ընդունված ուսանողների հետագա ուսումնառությունը կազմակերպել <<Շուշիի տեխնոլոգիական համալսարան>> հիմնադրամում:
  3. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի ռեկտորին` քննարկել մասնաճյուղի ուսանողներին <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի ավարտական փաստաթուղթ շնորհելու հարցը և ստորագրել համապատասխան համագործակցության փաստաթուղթ:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    08.08.2017 - 24.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8158

Տպել