Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի ______ N__-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի (փորձի) իրականացման առանձին հարցերի մասին» N 7 կարգադրության (այսուհետ՝ Կարգադրություն) 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Կարգադրության 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման սկիզբը սահմանել 2021 թվականի նոյեմբերի 1-ը:
  2. Սահմանել, որ Կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝

1)  ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների ընտրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն․

2) ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, իսկ փորձնական ծրագրի աշխատանքների կանոնակարգումն իրականացվում է փորձնական ծրագրի իրականացման ապահովման համար ստեղծվող միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

  1. Սահմանել, որ Կարգադրության 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման պահանջների պահպանման համար կիրառվում է Կարգադրությամբ նախատեսված ապրանքների համար ծանուցման կարգ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
  2. Սահմանել, որ Կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրին մասնակցող կազմակերպությունները ֆիզիկական անձի անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային մարմին են ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի N142 որոշմամբ սահմանված ձևով էքսպրես-բեռների համար ապրանքների մասին հայտարարագիրը և իրականացնում են Կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված այլ գործառնությունները։
  3. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ ապահովել Կարգադրության 4-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ռուսաստանի փոստ» ՓԲԸ հետ համագործակցությունը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՎԱՐՉԱՊԵՏ                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    06.09.2021 - 21.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4630

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ