ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի № 821 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկիրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը նախապատրաստվել է տարբեր իրավական ակտերում միևնույն հարաբերությունները կարգավորող դրույթների կրկնությունները վերացնելու և իրավական անորոշությունները հստակեցնելու նպատակով։ Այսպես, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ մանրամասն կարգավորված են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 5.1-5.4 կետերով սահմանված են դրվագային կարգավորումներ՝ անձը հաստատող փաստաթղթերում անձանց անվան և ազգանվան հայերեն և անգլերեն գրառումների հետ կապված /ընդ որում, նշված կետերը բովանդակում են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք դուրս են հիշյալ կառավարության որոշման կարգավորման առարկայի շրջանակներից, ինչը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում է։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման այն դրույթները, որոնք կարգավորում են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ նշված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն կատարվի։
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն տարբեր իրավական ակտերում միանման հարաբերությունները կարգավորող նորմերի կրկնությունները, ինչպես նաև կհստակեցվեն իրավական անորոշությունները։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ