Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

------------- 2021 թվականի                                                    N -----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի  821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում   է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» 821 որոշմամբ հաստատված կանոնադրության /այսուհետ՝ Կանոնադրություն/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնադրության 5.1-5.4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

2) Կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5.5 կետով.

«5.5 Անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշմամբ:»։

  1. Սույնորոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

         ՎԱՐՉԱՊԵՏ                 « » ________ 2021թ.
                                                                                                         ք. Երևան  

  • Քննարկվել է

    03.09.2021 - 18.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7723

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

14.09.2021

առաջարկում եմ ՀՀ Անձնագրերի կազմությունը վերանայել ըստ հռոմեական իրավունքի և ոջ թե Մեծատառերով գրել անձնագիրհ կրողի ամբողջական անուն ազգանունը այլ Ըստ Հհ պաշտոնին լեզվի Հայոց լեզվի Մեծատառերով գրվի միայն Անունի Ազգանւն Հայրանունի առաջին տառերը որպեսզի Անձնագիրը կրողը Համարվի Պատրիցիո այլ ոջ թե իրավազուրկ Մարդ, առաջարկում եմ նաև սեռերի նշման Վայրում նշել մարդկային սեռի նշման տեղում Իգականի և արականի փոխարեն Կին և Տղամարդ սեռային պատկանելիությունը քանի որ Իգականը և արականը վերաբերվում է Անասուններին, առաջարկում եմ նաև փոփոխել և նշել ում կողմից է տրվածի 018 ի փոխարեն այն մարմնի անուն ազգանունը ստորագրությամբ ում կողմից որ Անձնագիրը հատկացվել է, Առաջարկում եմ բոլոր վերը Նշվածը նաև Անգլերեն ձևաչափով ձևակերպել, առաջնային պետք է լինի Պատրիցիո հասկացողությունը Բոլոր Հհ անձնագրում

Ազատ Վարդանյան

03.09.2021

Այսինքն անձնագրից հանվում են անգլերեն գրությունները? Եթե այո ապա դա վատ է հենց երկրից դուրս մեկնողների համար տարբեր գործարքներ անելիս և այլն, անգլերենը միջազգային լեզու է ավելի լավ է մնա։

Տեսնել ավելին