ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
16 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
__ _____________ 2021 թվականի №___Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշման հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.
- Կանոնների 61-րդ և 62-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակել Բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
- Մատակարարը պարտավոր է մինչև սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել տվյալ տարվա դեկտեմբերին հրապարակվելիք Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը ջրամատակարարման հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:».
- Կանոնների 64-րդ կետում «, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների» բառերը փոխարինել «և իր պաշտոնական կայքի անվանման» բառերով.
- Կանոնների 65-րդ կետում «, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների» բառերը փոխարինել «և իր պաշտոնական կայքի անվանման» բառերով.
- Կանոնների 89-րդ և 90-րդ կետերում «2022» թիվը փոխարինել «2023» թվով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
__ _____________ 2021թ.
-
Քննարկվել է
03.09.2021 - 19.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2200
Տպել