Գտնվում է ՀՀ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետեւմ հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված՝ համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:
Վերը նշված հոդվածում բացակայում են այն դեպքերը, որոնք վերաբերում են էներգետիկայի օբյեկտներին:
Հաշվի առնելով, որ մեծ հզորությամբ արևային և հողմային էլեկտրակայաններ կառուցման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է՝ համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ վճարման հնարավորություն` «ՀՀ էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն՝ սակագնի հաստատման պահից էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի (20 տարվա) ժամկետին համապատասխան:
Արևային և հողմային կայանների կառուցման համար նախատեսվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ վճարման ժամանակացույցը՝ կախված ներդրումային ծրագրի առանձնահատկություններից, հաստատվելու է համայնքի ավագանու համաձայնությամբ:
Սույն նախագծով ներկայացվող լրացումները միտված են լրացնելու վերը նշված օրենսդրական բացերը, որոնց սահմանված չլինելը էական բացասական ազդեցություն է ունենում ոլորտը կարգավորող ընթացակարգային մեխանիզմների վրա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով նախատեսվող լրացումների ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը, համապատասխան օրենսդրական գործիքակազմի կիրառման հնարավորությյամբ:
-
Քննարկվել է
04.08.2017 - 19.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 8827
Տպել