««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է հիմք ընդունելով 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ՝ «Արդյունավետ և հաշվետու կառավարում» և 8-րդ՝ «Մաքուր և կանաչ Հայաստան» մեգանպատակները, այն է՝ «3.պետական մարﬕնների գործունեությունը դարձնենք թափանցիկ, հանրամատչելի, արդյունավետ, վերահսկելի և մասնակցային, ինչպես նաև կերտենք նոր ժամանակների՝ նախաձեռնող, արդյունքին ﬕտված, բարեվարքության բարձրագույն նորﬔրին համապատասխանող, պատասխանատ և արհեստավարժ հանրային ծառայողներ» և «8. ապահովենք շրջակա ﬕջավայրի համատարած պահպանությունն ու զանգվածային առողջացումը, բնական պաշարների սահմանափակ և պատասխանատու օգտագործուﬓ ու ամբարումը՝ ի շահ ներկա և ապագա սերունդների»։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և օգտակար հանածոների վերաբերյալ վստահարժան տեղեկատվության տիրապետումը հանդիսանում է պետության անվտանգային, տնտեսական և երկարաժամկետ որոշումների ընդունման կարևորագույն հենքերից մեկը, իսկ հավաքագրված տեղեկությունների մեծ մասը ստացված է դեռևս խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքներից, գտնում ենք, որ անհրաժեշտ է մի կողմից լրացուցիչ քայլեր ձեռնարկել ընդերքի ուսումնասիրության աշխատանքների խթանման ուղղությամբ, որի արդյունքում կապահովվի նաև կայուն զարգացման հիմնադրույթը՝ զարգացում, որը թույլ է տալիս բավարարել ներկա պահանջմունքները՝ ապագա սերունդներին նույնպես ապահովելով նման հնարավորություններով, իսկ մյուս կողմից՝ ավելի հասցեական, պետության կողմից իրականացվող մասնագիտական և մեծածավալ գործառույթի՝ ընդերքաբանական փորձաքննության դիմաց վճարման սահմանման ուղղությամբ։
Հարկ է նշել, որ ուսումնասիրությունների և հետախուզությունների փուլում մասնավոր ընկերությունները իրականացնում են հիմնականում ծախսեր՝ տվյալ տարիների համար ուղղակի շահույթ չստանալով (շահույթի ստացումը ենթադրվում է իհարկե և կախված է հենց ուսումնասիրության արդյուքներից, սակայն հաջորդ՝ արդյունահանման փուլում)։ Ուստի գտնում ենք, որ նպատակահարմար է առաջիկա երեք տարիներին ուսումնասիրության իրավունքի համար դիմած ընկերություններին իրավունքի ստացման համար որպես տարեկան պետական տուրք սահմանել բազային տուրքի դրույքաչափը։ Փոխարենը ավելի ողջամիտ է համապատասխան տուրք սահմանել պետության կողմից արդեն իսկ ստացված իրավունքի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքով ընկերության ներկայացրած պաշարների հաշվետվությունը փորձաքննելու համար, ինչպես օրինակ Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված մյուս երկու փորձաքննությունների՝ ՇՄԱԳ հաշվետվության կամ տեխնիկական անվտանգության փորձաքննությունների դեպքում է։ Մասնավորապես, առաջարկվում է մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության փորձաքննության համար սահմանել բազային տուրքի 500-ապատիկի չափով, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության փորձաքննության համար՝ բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրք։
Նախագծով սահմանված փոփոխություններով իրականացվում են եզրույթային փոփոխություններ՝ միասնականացնելով Ընդերքի մասին օրենսգրքով, Հարկային օրենսգրքով և Պետական տուրքի մասին օրենքով սահմանված հասկացությունները։ Միաժամանակ, համապատասխանեցվում են օրենքներում կիրառվող հանքային ջրի օգտագործման նպատակները՝ բուժական կամ արդյունաբերական։
Առաջարկվում է նաև ըմպելասրահներում ջրի արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հարկային օրենսգրքով սահմանված 0 դրամ դրույքաչափի փոխարեն սահմանել 40 դրամ դրույքաչափ՝ հաշվի առնելով Ընդերքի մասին օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներից ընդերքօգտագործման վճարովիությունը։
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները կիրականացվեն մուտքերի ավելացման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ժամանակավորապես ուսումնասիրությունների պետական տուրքի վճարը սահմանվում է 1000 դրամ, սակայն բոլոր ուսումնասիրության թույլտվությունների դեպքում իրենց վերջնական աշխատանքների՝ օգտակար հանածոների պաշարների հաստատման փուլում ավելանում է փորձաքննություն իրականացնելու վճար:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում:
-
Քննարկվել է
31.08.2021 - 15.09.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 4983
Տպել