Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի հուլիս ամսից ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայության գործարկմամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 23.04.2020 թվականի 638-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները ներառել առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները կներառվեն առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում:
ՀՀ ոստիկանություն
-
Քննարկվել է
26.08.2021 - 10.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5102
Տպել