ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տևականության ապահովման, մասնավորապես` ներմուծման ինչպես նաև արտահանման թույլտվությունների դեպքերում տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետից կամ մարզային կենտրոնից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` տնտեսավարողների կողմից անվտանգության սերտիֆիկատ ստանալու պահանջի հետ կապված ավելորդ փաստաթղթային պահանջների կրճատման, վարչարարության նվազեցման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա 2012 թվականի դեկտեմբերի 25-ի Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ թիվ 294 որոշմամբ սահմանված ներմուծման ընթացակարգերի կանոնակարգման և տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ ներկայումս, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 1442-Ն և 1499-Ն որոշումների` տնտեսավարողները ներմուծման ինչպես նաև արտահանման թույլտվությունների դեպքերում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետից կամ մարզային կենտրոնից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար պետք է ստանան անվտանգության սերտիֆիկատ: Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար նշված անվտանգության սերտիֆիկատի պահանջ սահմանված չեն ոչ ՀՀ (մասնավորապես՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով), ոչ էլ ԵԱՏՄ օրենսդրությամբ:
Եվ սննդամթերքը և սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները հանդիսանում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ, որոնց ներմուծման և շրջանառության պահանջները սահմանվում են ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ։ Ընդ որում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի հստակ ցանկ, որում առկա չէ անվտանգության սերտիֆիկատը:
Միաժամանակ պետք է նշել, որ վերոնշյալ արտադրանքի անվտանգությանը, բնութագրերին և (կամ) դրա հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման համար պարտադիր պահանջները, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմանները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով: Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր)` 53-րդ հոդվածի 2-րդ մասի այն արտադրանքը, որի մասով ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգ, Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում՝ պայմանով, որ այն անցել է Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը։ Անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։ Նշվածը չի տարածվում միայն սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման վրա։ Պայմանագրի 9-րդ հավելվածի համաձայն «արտադրանքը շրջանառության մեջ դնելը»՝ արտադրանքի մատակարարումը կամ ներմուծումն է (այդ թվում՝ արտադրողի պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը)՝ Միության տարածքում առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով տարածելու նպատակով, իսկ «Միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատը»՝ փաստաթուղթ է, որով սերտիֆիկացման մարմինը հավաստում է շրջանառության մեջ դրվող արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին: Ըստ այդմ, եթե ներմուծումը հանդիսանում է արտադրանքի շրջանառության գործընթացի մի մաս, և եթե շրջանառության մեջ դրվող արտադրանքը ենթակա է Միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման, ապա կարծում ենք, որ տրամաբանորեն համապատասխանության գնահատումը (հավաստումը) միակ բավարար պայմանն է արտադրանքի շրջանառության համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 1442-Ն և 1499-Ն որոշումներից հանել սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար ներմուծման/արտահանման համար տրամադրվող և լրացուցիչ տեխնիկական խոչընդոտ հանդիսացող անվտանգության սերտիֆիկատին վերաբերող դրույթները, քանի որ համապատասխանության գնահատման ոլորտում գործող ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև միջազգային գործելակերպում ընդունված նորմերում նման հասկացություն առկա չէ:
Առաջարկվող փոփոխությունների նպատակը նաև ուղղված է տնտեսավարողների կողմից անվտանգության սերտիֆիկատ ստանալու պահանջի հետ կապված ավելորդ վարչարարության նվազեցմանը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտի քաղաքականությունը և որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, գործարար համայնքի ներկայացուցիչներին և քաղաքացիներին ծառայությունների մատուցման կատարելագործման, ինչպես նաև անհարկի վարչարարության կրճատման քաղաքականություն:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, ինչպես նաև ներկայումս գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման անհրաժեշտությունը` Նախագծով առաջարկվում է վերացնել ներմուծման և արտահանման թույլտվությունների դեպքերում տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետից կամ մարզային կենտրոնից տնտեսավարողների կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար անվտանգության սերտիֆիկատ ստանալու պարտադիր պահանջը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի վարչարարության և ժամանակատարության կրճատումը, տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառության ընթացքում առաջացած տեխնիկական խոչընդոտների վերացմանը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի կանոնակարգման արդյունավետության բարձրացումը (կբացառվեն հակասությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա 2012 թվականի դեկտեմբերի 25-ի Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ թիվ 294 որոշմամբ սահմանված պահանջների հետ):
7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջացնում։
-
Քննարկվել է
20.08.2021 - 08.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5292
Տպել