Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Sergey Hovhannisyan 02.09.2021 13:10:04 Շրջանային եղանակով համայնքաների խոշորացումը իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր. Օրինակ նախատեսվում է Մասիս քաղաքը իր շրջակա գյուղերով խոշորացնել և դարձնեկլ մեկ համայնք: Այսինքն՝ թվով 27 համայնք միանում է իրար: Այսքան մեծ չափով և քանակով բազմաբնակավայր համայնքը ղեկավարելը և համաչափ զարգացնելը շատ բարդ կլինի. համոզված եմ անհնար: Բնակչությունը մոտավոր կկազմի՝ 20 հազար Մասիս քաղաքը+10 հազար Այնթապ համայնքը+8000 Նոր Խարբերդ համայնքը և + ևս 24 համայնք միջինում յուրաքանչյուրը 3 հազար = արդեն իսկ 100 հազարը գերազանցեց: Նշանակում է լինելու է 33 ավագանի: Հաշվի առնելլով որ բնակչության կի ստվար հատվածը բնակվում է թվարկածս երեք համայնքներում, մոտավորապես 40 հազարը, ապա պարզից էլ պարզ է որ ավագանու մի քանի անդամ կունենան այդ համայնքները իսկ ավելի փոքր համայնքներից գուցե և ավագանիներ չընտրվեն և նրանք ներկայացված չլինեն: Բացի դա 27 բնակավայր/համայնքի խնդիրները լուծելը շատ դժվար է լինելու և մեծապես տուժելու են փոքր համայնքներն ու թեկուզ խոշոր համայքնների ծայրամասերը: Ռիսկերի շարքը կարելի է անվերջ թվարկել: Գիտակցելով խոշորացման անհրաժեշտությունը և արդյունավետ խոշորացնելու դեպքում միջոցների ճիշտ կառավարման դեպքում հնարավոր դրական հետևանքները՝ որպես խնդրի լուծում առաջարկում եմ որ խոշորացումը իրականացվի ավելի փոքր խմբերով: Օրինակ 27 համայնքի փոխարեն խոշորացվի աշխարհագրորեն ավելի մոտ և կենցաղով ավելի մոտ համայնքները: Օրինակ Այնթապը, Խարբերդը, Մարմարաշենը և Նոր Կյուրին իրար շատ մոտ են աշխարհագրորեն և միասին ունեն մոտ 20 հազարից ավել բնակչությունը, որը կառավարելը և զարգացնելը ու խնդրիներին օպերատիվ արձագանքելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե այս սկզբունքով իրականացնենք խոշորացումները, ապա վստահ եմ շանսերը հաջողելու շատ ավելի մեծ են: Ավագանու ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, և այս պարագայում քաղաքական ուժը, որն առաջադրել է ավագանու անդամների թեկնածուներին, կարող է որոշել վերջիններիս ներկայացվածությունը այս կամ այն բնակավայրից: Որքան խոշոր և կազմակերպված լինեն համայնքները, մեծ լինեն դրանց լիազորությունների շրջանակներն ու այդ լիազորությունները գործնականում իրականացնելու կարողություններն ու հնարավորությունները, այնքան առավել բարենպաստ միջավայր կարող է ձևավորվել համայնքների միջև, համայնքների և պետության միջև տարաբնույթ համագործակցության ծավալման, այդ թվում միջհամայնքային միավորումների ստեղծման և լիազորությունների ապակենտրոնացման համար:
2 Ինեսա 04.09.2021 01:01:06 27 գյուղ ներգրավել մեկ տարածքի մեջ այնքան էլ արդյունավետ չէ։ Բացի դրանից ծրագրի շրջանակներում ներգրաված փոքր գյուղերը ( բմակչության, տարծքային առումով) քիչ աջակցություն կստանա համայնքապետարանից։ Համենայնդեպս հավանականությունը մեծ է, քր մեծ գյուղերին ավելի մեծ ուշադրություն կդարձվի քան մյուսներին։ Առաջարկում եմ խոշորացման մեջ ներգրավել տարածքային և բնակչության առումով ավելի փոքր գյուղերի, քանի որ մյուս խոշոր գյուղերն այնքան կարիք չունեն, որքան փոքր գյուղերը։ Առաջարկությունն առարկայական չէ:
3 Արտյոմ Կարապետյան 04.09.2021 21:41:18 Եթե խոշորացման իմաստը կայանում է նրանում որ 30 գյուղին մի 2 հատ տեխնիկա տան տան դա քիչ է, խոշորացման դեպքում փոքր գյուղերը կամաց կամաց վերանալու են, հիմնական ուշադրությունը դարձվելու է քաղաքներին և մեծ համայնքներին, այդպիսի մեծ քանակության գյուղերի դեպքում համայնքի ղեկավարը չի կարողանալու իրականացնել նորմալ ղեկավարում և տեղյակ լինել համայնքի խնդիրներին, գյուղացիների համար ստեղծվելու են լրացուցիչ դժվարություններ համայնքային տարբեր գործառույթների հետ կապված, պարզ է որ փոքր գյուղերը գրեթե չեն ունենա իրենց ներկայացուցիչները ավագանու կազմում։ Խոշորացման մեջ պարզ չէ նաև թե ինչ սկզբունքով են ընտրվում գյուղերի քանակները, երևի Խորհրդային Հայաստանի շրջաններով։ Եթե խոշորացում կատարվում է անընդհատ մեծացման սկզբունքով կարող է պարզվի որ ամբողջ Հայաստանը մի համայնք Է։ Այսօր կարիք կա գյուղերի զարգացման ծրագրերի իսկ այս դեպքում գյուղերը դառնում են քաղաքներին կից ինչ որ ծայրամասեր, հասկանալի է որ որոշ գյուղերում որոշ ծրագրեր կլինեն իսկ որոշ փոքր գյուղեր կմատնվեն մոռացության։ Վերջին տարիներին որոշ փոքր գյուղերում որոշակի ծրագրեր էին կատարվում երևի դրանց մեծ մասը կդադարի և հիմնական գումարները համայնքապետերը կուղղեն մեծ համայնքներին։ Համենայնդեպս արդեն միավորված համայնքների փոքր գյուղերում այդպես էլ էական փոփոխություն չեմ տեսել, ավելին չմիավորվածներում վերջին տարիներին տեսնում եմ։ Եթե միավորման նպատակը աշխատատեղերի կրճատումն է կարելի է դա անել համայնքապետարաններում աշխատատեղերի և աշխատավարձի սահմանափակումներով։ Ավագանու ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, և այս պարագայում քաղաքական ուժը, որն առաջադրել է ավագանու անդամների թեկնածուներին, կարող է որոշել վերջիններիս ներկայացվածությունը այս կամ այն բնակավայրից: Համայնքների միավորման նպատակներին և ձեռքբերումներին առաջարկում ենք ծանոթանալ ՏԿԵ նախարարության կայք-էջում զետեղված տեղեկանքներին: Հղումը՝ http://mtad.am/hy/khoshoracum/ Հաստիքների մասով. ներկայիս վարչական հաստիքները փոխարինվելու են ծառայություններ մատուցող հաստիքներով (գյուղատնտես, անասնաբույժ, դաստիարակ, դայակ բուժքույր և այլն): 2021թ. հունվարի 1-ի դրությամբ միավորված համայնքների աշխատակազմերից կրճատվել է մոտ 1400 հաստիք, փոխարենը՝ ստեղծվել է մոտ 1200 ծառայություն մատուցող նոր հաստիք: