Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետի փոփոխություն՝ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման վերաբերյալ։

  • Քննարկվել է

    18.08.2021 - 03.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9390

Տպել

Առաջարկներ`

Աղասի Գասպարյան

02.09.2021

Դեմ եմ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը հանելուն և առաջարկում եմ չեղյալ համարել օրենքի հավելվածում փոփոխությունը, քանի որ ՀՀ-ում կիրառվող հակակարկտային համակարգերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել միայն ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 1-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանության համաձայն, ՈՐԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ: Կենացների և ցանկությունների տիրույթում գտվող փաստաթղթերը և կարծիքները հիմք չեն հանդիսանում:

Artur Grigoryan

01.09.2021

Ողջունում եմ օրենքում փոփոխություն անելու գաղափարը, բավական է մսխել պետական բյուջեն գազագեներատոր կոչվող սարքավորումների վրա և շարունակել խաբել հողից բարիք ստեղծող գյուղացուն, չէ որ երկիրը շենացնողը հենց գյուղացին է։ Չնայած գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում ներկայումս առկա թերություններին՝ անհրաժեշտ է կատարել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և կայունացնել այն, ինչպես տեղի ունեցավ ավտոապահովագրության ոլորտում։ Ի գործ ՀՀ կառավարություն

Խաչիկ Խաչատրյան

01.09.2021

Ընդունելի նախագիծ է անհրաժեշտ է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից հանել «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը: ՀՀ-ում հակակարկտային պաշտպանության գազագեներատորային համակարգը, ինչպես նաև վերջերս ներդրված հրթիռային համակարգը արդարացված չեն և որքանով որ հասանելի է տեղեկատվությունը հակակարկտային պաշտպանության արդյունավետության որևէ համապարփակ տեղեկատվություն առկա չէ: Հասանելի տեղեկատվությունը միայն այն է, որ որևէ համայնքի կամ համայնքների տարածքում իրականացվել է կարկտաբեր ամպի վրա ակտիվ ներգործություն՝ իրականացվել է ինչ որ քանակի կրակոց: Այնուհետև այդ նույն համայնքների տարածքում դիտվել է կարկտահարություն և գյուղացիական տնտեսությունները կրել են զգալի վնաս: Որպես արդյունավետության ցուցիչ տարածված է հետևյալ գաղափարը՝ եթե չգործարկեինք գազագեներատորային կայանները ապա կարկտի հատիկները առավել մեծ չափեր կունենային և ավելի մեծ վնաս կտային գյուղացիական տնտեսություններին, բայց կրկին չկա որևէ գիտական հիմնավորում: Կարկտահարությունից հետո գյուղացիները դիմում են կառավարությանը և վնասի գնահատումից հետո ստանում չնչին ֆինանսական աջակցություն (երբեմն դա էլ չեն ստանում), բայց միևնույն ժամանակ պետական բյուջեն ծախսում է հսկայական միջոցներ հակակարկտային «պաշտպանության համակարգի» գործունեության ապահովման համար: Օրենքում փոփոխություններ կատարելուց հետո անհրաժեշտ է մշակել գործուղությունների ծրագիր գյուղացիական տնտեսությունների ապահովագրական համակարգի ներդրման և դրա զարգացման ու հասանելիության համար, ինպես նաև այգեգործության բնագավառում կարկտապաշտպան ցանցերի լայնորեն կիրառման համար:

Տեսնել ավելին