Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2021 թ. №  ---------  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»  օրենքի 7-րդ հոդվածի դ.4) ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.             

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» № 925-Ն որոշման հավելված № 3-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների համար սահմանվում են պատվովճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոններին 300 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 200 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 150 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

4) շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին 200 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

5) շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 140 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

6) շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 180 հազ. դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետև 100 հազ. դրամ՝ ցմահ.

8) շախմատի (նաև թիմային) և սամբոյի և նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոն դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.

9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ, մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

13) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

14) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի, շախմատի աշխարհի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:

         (Սույն հավելվածով նախատեսված այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից ստացել են սույն որոշմամբ նախատեսված վարձատրությունը կամ պատվովճարները, 19.03.20 N 332-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կստանան սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված վարձատրության կամ պատվովճարի և իրենց ստացած վարձատրության կամ պատվովճարի գումարային տարբերությունը:) »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

  • Քննարկվել է

    17.08.2021 - 06.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5704

Տպել

Առաջարկներ`

Ռոբերտ Ասրյան

03.09.2021

Ծանոթանալով բարձր նվաճումներ ունեցող մարզիկների անվանական թոշակների և պարգևավճարների ավելացման վերաբերյալ ԿԳՄՍ-ի 2021 թվականի օգոստոսի 18-ին ներկայացված նախագծի հանրային քննարկման կետերին՝ ողջունում եմ բարձրակարգ մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների թոշակների ավելացման մասին որոշումը։ Սակայն միաժամանակ առաջարկում եմ, սույն նախագծի երկրորդ կետի համաձայն, Օլիմպիական խաղերի մրցանակակիրների պատվովճարի ավելացման հետ նաև ցմահ պատվովճարներ նախատեսել նրանց անձնական մարզիչներին։ Ուզում եմ նշել, որ անտեսված են նախկինում մեծ արդյունքներ ունեցող մարզիչները, որն, ըստ իս, բարոյապես ընդունելի չէ։ Չէ՞ որ նրանք նույնպես երկար տարիներ քրտնաջան աշխատանք են տարել լավագույն արդյունքներ ունենալու, Հայաստանի անունը վեհ պահելու և դրոշը բարձրացնելու համար։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև ինձ։ 1996 թ-ին Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալակիր դարձավ Արմեն նազարյանը, ում անձնական մարզիչը 1987-1996թ․թ․-ին եղել եմ ես։ Ի դեպ՝ նա Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է։ Նույն տարիներին մարզել եմ նաև 2011թ-ի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանին։ Երկու մարզիկներն էլ մարզվել են ԵՕՀՊՄ քոլեջում։ Ունեցել եմ այլ և այլ հաջողություններ, սակայն երբեք չեմ ըդգրկվել պատվովճարներ ստացողների ցանկում։ Խնդրում եմ ՝ քննարկման դնեք ինձ և բարձր նվաճումներ ունեցող մարզիչներին ցմահ պատվովճարներ տալու հարցը։ Պատրաստ եմ մասնակցելու Ձեր քննարկմանը։ Հարգանքով՝ Ռոբերտ Ասրյան Բջջ․ 093 241910 Էլ․ փոստ․ robert_asryan@yahoo.com

Տեսնել ավելին