Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը լրացնել նոր՝ 6.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 6.1 Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները

  1. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիան նշանակվում է և նրա գործունեությունը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից` Կառավարության սահմանած կարգով:
  2. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիան պետք է.

1) մասնակցի միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող որակի արտաքին գնահատման ամենամյա ծրագրերին,

2) ունենա ազգային հավատարմագրում՝ հետազոտությունների ճշգրիտ և հետևելի արդյունքների, մեծությունների չափման համար առկա մեթոդների ստուգաճշտման (վալիդացման) և չափումների անորոշության գնահատման կարողությունների հավաստման համար:

     3. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները կարող են.

1) պայմանագրային հիմունքներով համագործակցել լաբորատոր գործունեություն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ՝ տրամադրելով մասնագիտական մեթոդագործնական աջակցություն, որակի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ,

2) կազմակերպել և իրականացնել հետազոտական ռեֆերենս ցուցանիշների չափման ուղղությամբ որակի արտաքին գնահատման ամենամյա ծրագրեր՝ միջլաբորատոր համեմատության ծրագրերի, իր լաբորատորիայում նմուշների ռեֆերենս վերահաստատման, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ 19011 ստանդարտի պահանջներով սահմանված արտաքին աուդիտների միջոցով,

3) կատարել լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների հաստատում կամ հերքում,

4) համագործակցել միջազգային, տարածաշրջանային այլ լաբորատոր ցանցերի և (կամ) լաբորատորիաների հետ,

5) ընդգրկվել Հայաստանի Հանրապետության համընդհանուր լաբորատոր ցանցերում,

6) անդամակցել տեղական և միջազգային (տարածաշրջանային) մասնագիտական ասոցիացիաներին,

7) մասնակցել միջազգային և միջպետական համագործակցության շրջանակներում գիտական, հետազոտական, ինչպես նաև հանրային առողջապահական լաբորատոր հետազոտություններին, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ,

8) կազմակերպել գիտաժողովներ, համաժողովներ, վերապատրաստման դասընթացներ՝ լաբորատոր մասնագետների և այլ շահառուների համար,

9) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

     4. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները ռեֆերենս գործառույթների շրջանակներում չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

  1. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները կարող են ֆինանսավորվել պետական բյուջեի միջոցներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    16.08.2021 - 31.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6993

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ