Հիշել նախագիծը

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել Օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կատարման պահանջը: Մասնավորապես, Նախագծի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք կարող են անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել Նախագծով սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ` դրանցով իսկ իրացնելով օրենքով իրենց վերապահված իրավունքը

  • Քննարկվել է

    13.08.2021 - 29.08.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5443

Տպել